Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՑ ՔԱՂԱՔ` ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

26/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Հայաստանի ներսում, իսկ ապագայում նաեւ Հայաստանից դուրս

«Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո, «Էյր Արմենիա» ավիաընկերությունից բացի, գործունեություն կծավալի տեղական երկրորդ` SKY NET ավիաընկերությունը: Ինչպես երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց SKY NET ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Վարդանյանը , իրենց ավիաընկերությունը ստեղծվել է 2011-ին: Ընկերությունն առայժմ ունի միայն մեկ ինքնաթիռ` անգլիական արտադրության երկշարժիչ 19-տեղանոց JetStreem 32, որն ունակ է չվերթեր կատարել 1200 կմ շառավղով: Ըստ գլխավոր տնօրենիՙ ինքնաթիռի ձեռքբերման գործում աջակցել են Էդուարդո Էռնեկյանը եւ «Արմենիա միջազգային օդանավակայանները»:

SKY NET-ը ավիափոխադրումներ կիրականացնի ներքին շուկայում` Երեւան-Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Ստեփանավան-Երեւան ուղղություններով, հետագայում Հայաստանի տարածքում գտնվող այլ օդանավակայանների վերագործարկման դեպքում` նաեւ մյուս ուղղություններով:

Գրիգոր Վարդանյանի տեղեկացմամբՙ իրենց ավիաընկերությունը կիրականացնի զբոսաշրջային տուրեր Հայաստանի տարածքում, օրինակՙ հարսանիք օդանավում` թռիչքի ժամանակ, ինչպես նաեւ փոխադրումներ բիզնես եւ բժշկական նկատառումներով: Թռիչքի մեկ ժամն արժե 1680 դոլար: «Ինքնաթիռը ծախսատար է, հիմնական գինը ավիավառելիքն է եւ օդանավակայանների սպասարկման ծախսը», նշեց ավիաընկերության տնօրենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենությունը պատրաստակամություն է հայտնել զեղչեր տրամադրելու ներքին շուկայի չվերթերի համար:

Այդուհանդերձ, SKY NET-ի թռիչքները չեն սահմանափակվի միայն ներքին շուկայում: Առաջիկայում հնարավոր են թռիչքներ դեպի Իրան եւ Վրաստան: «Ամռանը կլինեն չվերթեր դեպի Թբիլիսի, Բաթում եւ Թավրիզ, տոմսերի մոտ 40 հազար դրամ արժեքով», խոստացավ Գրիգոր Վարդանյանըՙ այն կարծիքը հայտնելով, որ պահանջարկն այս ուղղություններով առկա է: Նշելով, որ առայժմ միայն մեկ ինքնաթիռ ունեն, ավիաընկերության գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ հետագայում դրանց թիվը կավելանա, եւ իրենք, չարտերային չվերթերից կանցնեն կանոնավոր չվերթերի:

«Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան: Դրա առաջին քայլերն արդեն արվում են», նույն մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով Կապանի օդանավակայանը կգործարկվի, որի վերաբերյալ ինքը զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ: Ջերմուկի օդանավակայանի հետ կապված, ըստ Վազգեն Սաֆարյանի, կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որովհետեւ Ջերմուկը կարեւորագույն զբոսաշրջային կենտրոն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳՀ-ՈՒՄ ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸՙ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՈՒ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾՈՂ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔԸ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾՈՂ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական