Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆԸ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆՆ Է

Ինչպես եւ սպասվում էր, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը ժամկետից շուտ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Շախմատային թագին տիրելու համար նրան անհրաժեշտ էր Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղի մնացած 3 պարտիաներում ընդամենը կես միավոր վաստակել: Եվ Կառլսենը չհետաձգեց իր համար հաճելի իրադարձությունը:

Երեկ կայացած 10-րդ տուրում Կառլսենը 65-րդ քայլին հաշտություն կնքեց Անանդի հետ եւ ավարտեց մրցախաղըՙ շահելով 6,5-3,5 հաշվով: Մագնուս Կառլսենը շախմատի պատմության մեջ դարձավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած 16-րդ գրոսմայստերը: Նա Անանդի նկատմամբ բացահայտ առավելության հասավ: Աշխարհի արդեն նախկին չեմպիոն Անանդին այդպես էլ չհաջողվեց գեթ մեկ հաղթանակ տանել: