Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԲԱԲՈՒՋՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Բաբուջյանը հաղթեց Վահե Բաղդասարյանին ու վաստակած 5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Դա հայ շախմատիստների մեջ լավագույն արդյունքն է:

4,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու ռուսաստանցի Կարինա Համբարձումովան: Սամվելը ոչ-ոքի խաղաց Աբիջիթ Կունտեի հետ, իսկ Կարինան հաղթեց Սոֆիկո Գուրամիշվիլուն: Վահե Բաղդասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանն ունեն 4-ական միավոր, Մարիա Գեւորգյանը վաստակել է 2,5 միավոր:

6,5 միավորով առաջատարը ռուսաստանցի Միխայիլ Մոժարովն է, որին կես միավոր է զիջում Չիթամբարամ Արավինդը: