Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

ՀԱՕԿ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

Հռոմում նոյեմբերի 21-23-ը տեղի կունենա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովը, որին կմասնակցեն նաեւ ՀԱՕԿ-ի անդամները:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում Իտալիա կմեկնեն կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը եւ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

Համաժողովի օրակարգում ընդգրկված կարեւոր հարցերից է ԵՎՕԿ-ի նախագահի ընտրությունը: Միակ թեկնածու է առաջադրվել իռլանդացի Պատրիկ Հիկեն:

Նախնական պայմանավորվածության համաձայնՙ ՀԱՕԿ-ի պատվիրակությունը համագործակցության պայմանագրեր կկնքի 8 երկրների (Կիպրոս, Սերբիա, Լեհաստան, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իսրայել) Ազգային օլիմպիական կոմիտեների հետ: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպումներ կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի, ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի եւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահի հետ:

Միջոցառման վերջին օրը համաժողովի մասնակիցներին կհյուրընկալի Հռոմի պապ Ֆրանցիսկը: