Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԷՐ ՏԱՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞

21/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վիեննայի հանդիպումից ժամեր անց ադրբեջանական «Զերկալո»-ի կայքում հայտնվեց թերթի ստամբուլաբնակ ռուսագիր մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի, որն, ի դեպ, վերջին մի քանի օրերին «անսպասելի» հայտնվել էր նաեւ հայկական մասս-մեդիայի մի հատվածի ուշադրության կենտրոնում` որպես « հայտնի քաղաքական մեկնաբան», հոդվածը: Ընդ որում` չափազանց խոսուն` «Մոսկվան` հօգուտ տապալման, Վաշինգտոնը` ճեղքման» վերնագրի ներքո (http://www.zerkalo.az/2013/moskva-za-proval-a-vashington-za-proryiv/):

Հրապարակման ոգին պարզ է արդեն ընտրված խորագրից, դրան ուշադրություն չարժե դարձնել: Հետաքրքրականն այն է, որ, ըստ հեղինակի, Անկարա այցի ընթացքում Իլհամ Ալիեւը «ոչ արարողակարգային տեւական հանդիպում է ունեցել» Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հետ: Ըստ այդմ, Ադրբեջանի «նախագահն անհրաժեշտ է համարել, որ կամ լրացուցիչ տեղեկություններ, կամ ինչ-որ կարեւոր բացատրություններ ստանա Դավութօղլուից, որը մի քանի օր անց, տառացիորեն Վիեննայի հանդիպման նախօրեին ուղեւորվում էր Վաշինգտոն»:

Ադրբեջանցի հեղինակը կարծում է, որ «միայն Վիեննայում ենթադրվող բանակցությունները կարող էին պահանջել Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի միջեւ այդ բոլորովին էլ ոչ արարողակարգային հանդիպումը»: Այլ կերպ ասած, Հայաստանի նախագահի հետ հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւն ունեցել է Թուրքիայի արտգործնախարարից «լրացուցիչ տեղեկություններ կամ ինչ-որ կարեւոր բացատրություններ ստանալու կարիքը»:

Սա կատարյալ անմտություն է, քանի որ մինչ այդ Իլհամ Ալիեւը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակի հետ, իսկ պետության անունից «լրացուցիչ տեղեկություններ կամ ինչ-որ կարեւոր բացատրություններ» տալիս է ոչ թե ԱԳ նախարարը, այլ` նախագահը կամ վարչապետը: Թուրքիայի պարագայում` հատկապես վարչապետը, քանի որ փաստացի նա է երկրի առաջին դեմքը:

Ավելի հավանական է, որ Իլհամ Ալիեւին Վաշինգտոն ուղեւորվելու պատրաստություն տեսնող Դավութօղլուի մոտ հանդիպման է ուղարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

Դա է վկայում Միրկադիրովի ասածը, որ իրեն Անկարայի դիվանագիտական «տեղեկացված աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք բարեկամները փորձ են արել Ի. Ալիեւին համոզելու կարգավորման «միջանկյալ» տարբերակին համաձայնելու անհրաժեշտության մեջ, որի դեպքում Հայաստանը փուլ առ փուլ ազատում է Լեռնային Ղարաբաղի շուրջը «օկուպացված» (չակերտները մերն են- Վ. Ա) տարածքները` անվտանգության միջազգային-իրավական երաշխիքների, հակամարտության բոլոր հետեւանքների վերացման դիմաց, երբ կողմերը չպետք է առանձնապես «կառչեն», իհարկե` որքան դա հնարավոր է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից, այսինքն` Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի որոշարկման մեխանիզմի եւ ձեւաչափի վերաբերյալ ձեւակերպումները պետք է լինեն առավելագույնս լղոզված, այսինքնՙ պետք է տեղ թողնեն «բուռն երեւակայության» համար»:

Ըստ «Զերկալո»-ի հեղինակիՙ Անկարայի «դիվանագիտական աղբյուրներն» ավելացրել են, որ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «պատրաստ է առավելագույն կառուցողականություն ցուցաբերել» Վիեննայի բանակցություններում: Ստացվում է, որ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտգործնախարարին խոստացել է Վիեննայի բանակցություններում ցուցաբերել «առավել կառուցողականություն», որից հետո Դավութօղլուն ուղեւորվել է Վաշինգտոն եւ հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ վերջինս, լսելով Թուրիքայի ԱԳ նախարարին, հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ եւ նրան հորդորել «օգտագործելու հնարավորությու՞նը»:

Շատ հնարավոր էՙ ադրբեջանցի լրագրողն Անկարայում դիվանագիտական «հուսալի» ոչ մի աղբյուր էլ չունի եւ ընդամենը կատարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմից հատուկ իր համար իջեցված հրահանգը: Այս դեպքում էլ ստացվում է, որ Իլհամ Ալիեւը հակված է որոշակիորեն «գաղտնազերծելու» բանակցությունների նոր փուլի թեման: Կամ էլ «Զերկալո»-ի հրապարակումը հետապնդում է ադրբեջանական հանրության տրամադրությունները շոշափելու նպատակ:

Ամեն դեպքում, կարելի է խիստ զգուշորեն ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է դեմք փրկել, բայց փաստացի հակված է ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղի «ապագա վերջնական կարգավիճակի» հարցը չի կարող քննարկվել որպես կարգավորման բանակցային գործընթացի առաջնահերթություն:

Այսինքնՙ «տարածքային ամբողջականության» վերաբերյալ պաշտոնական Բաքվի պնդումները միայն «առավելագույն պահանջներ ներկայացնելու» միջոցով հնարավորինս ընդունելի տարբերակի շուրջը «արժանապատիվ» համաձայնության գալու միջոց են:

Բայց անհավանական չէ, որ «Զերկալո»-ի ստամբուլաբնակ հեղինակի մեկնաբանությունները հատկապես հայկական կողմում արձագանքի արժանանալու ենթատեքստով են արվում:

Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հարցում «առաջընթաց» ապահովելու ուղղությամբ թուրք-ադրբեջանական համատեղ դիվանագիտական ձեռնարկումների մասին հրապարակումն ուշադրության արժանի է գոնե այնքանով, որ Ռաուֆ Միրկադիրովի` հայկական լրատվամիջոցների համար արված «չեզոք» մեկնաբանությունները կարեւորվեն իբրեւ հայ հանրային կարծիքը «մշակելու» քողարկված փորձեր:

Նախորդ գրառումը

ՍԵՂՄԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ՍԵՂՄԵԼ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՔԱ՞Ն ՍՊԱՍԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՆԱՆՔ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՔԱ՞Ն ՍՊԱՍԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՆԱՆՔ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ

Լրահոս

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։...

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026

Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ...

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026

Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է այսպես ասած հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ...

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է,...

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական