Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՂՄԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ՍԵՂՄԵԼ

21/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանցիներին, փաստորեն, հիացրել ենք: Հարեւան երկրի ԶԼՄ-ների վերլուծաբաննները նոյեմբերի 19-ին պարզապես հիացել են ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի աշխատանքով: Սաղաթելյանը, հիշեցնենք, նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ երկար սպասված հանդիպման ընթացքում պարբերաբար տեղեկատվություն էր հաղորդում հանդիպումից սեփական Twitter-ի էջում, ինչն էլ դառնում էր տեղեկատվության աղբյուր ինչպես ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի, այնպես էլ հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին հաղորդում Վիեննայից` բացառապես մեջբերելով Արման Սաղաթելյանին: Ընդ որում, Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը այն ընթացքում, երբ Սարգսյանն ու Ալիեւը արդեն հանդիպել էին, առանձնազրույց էին ունեցել, այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպում էին ունեցել, որեւէ տեղեկություն չէր հաղորդում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից. այնտեղ տեղադրված վերջին լուրն այն մասին էր, որ «նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային կարճատեւ այցով Վիեննայում է, որտեղ նրան հյուրընկալել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը»: Այսինքն, բացի հարգարժան Ֆիշերի հետ հանդիպումից, ըստ president.az-ի, Իլհամ Ալիեւը որեւէ այլ հանդիպում Վիեննայում չէր ունենալու: Ադրբեջանական Haqqin.az անգամ վերլուծականով հանդես եկավՙ «Ինչո՞վ են ադրբեջանական լրատվամիջոցներն ու Իլհամ Ալիեւը արժանացել նման վիրավորանքի»:

Ուրեմն Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, արձանագրենք, անցավ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի ամբողջական անտեղյակության պայմաններում:

Բայց ինչպե՞ս մենք Հայաստանում լուսաբանեցինք այդ հանդիպումը, այսինքն` ինչի՞ վրա հիմնական շեշտադրումն արեցինք: Երկու հանգամանքի, նախ, հանդիպումից հետո, երբ Իլհամ Ալիեւն արդեն լքել էր Վիեննայի «Քոբուրգ-Փալաս» հյուրանոցը (որն, ի դեպ, ոչ թե Քոբուրգ պալատ է, ինչպես ավելի վաղ ներկայացվեց` անգամ մեր նախագահականից, այլ` «Քոբուրգ փելաս» հյուրանոց), որտեղ էլ կայացել էր հանդիպումը, եւ նրանից հետո հանդիպման վայրը լքում էր Սերժ Սարգսյանը, վերջինս, պատասխանում է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս անցան բանակցությունները, մեկ բառով` նորմալ: Հայկական մամուլը այս մեկ բառի վրա կառուցել էր իր նյութերը, վերլուծաբանները հանդես էին եկել վերլուծություններով… Ուրեմն, ի՞նչ պետք է պատասխաներ նախագահը, որ բանակցությունները աննորմա՞լ անցան, կամ, տարօրինակ չէ՞ր լինի միթե, որ Սերժ Սարգսյանը ասեր` «գերազանց»: Հետեւաբարՙ ՀՀ նախագահի այս մեկ բառը ամենեւին ոչինչ չի նշանակում, այսինքնՙ սա այն մեկ բառերից չէ, որոնց վրա կարելի է վերլուծություններ գրել եւ հետեւություններ անել, անգամ ենթադրություններով հանդես գալ: Իրականում, Վիեննայի հանդիպումը ոչինչ էր, բացի բանակցությունների շարունակականությունն ապահովվելուց, ինչը, ընդունենք, այս ժամանակահատվածում եւս անչափ կարեւոր է: Իսկ թե ինչպես են իրականում անցել բանակցությունները, դեռ վաղ է ասել, քանի որ Վիեննայի հանդիպման հետեւանքներն դեռ զգալու ենք, եթե զգանք, իհարկե:

Բացի սրանիցՙ հայկական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ «ձեռքսեղմում չի եղել»: Նախ, թույլ տվեք հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում: Ասենք, նախագահ Սերժ Սարգսյանը մտել է հանդիպման սրահ, որտեղ, ըստ տեղեկությունների, նրան արդեն սպասել է Իլհամ Ալիեւը, եւ վերջինիս ձեռքը չի՞ սեղմել: Սա բնակա՞ն է, իհարկե ոչ: Այսինքն, եթե անգամ Բենիամին Նաթանյահուն ու Մահմուդ Աբբասն են միմյանց ձեռք սեղմում ամեն անգամ հանդիպելիս, ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է սեղմի Իլհամ Ալիեւը ձեռքը, ի՞նչ է դրանից հետո նրանք դարձան բարի դրացինե՞ր: Բայց, պարզվում է, որ երբ հայկական լրատվամիջոցներն ասում են` «ձեռքսեղմում չի եղել», նկատի ունեն ոչ թե հանդիպման մեկնարկը, քանի որ այդ ժամանակ որեւէ լրագրող չի եղել սրահում, որպեսզի արձանագրի` ձեռքսեղմումը, այլ հանդիպման ավարտը: Ուրեմն, երբ նախագահները արդեն դուրս են եկել հանդիպման սրահից, «նրանք ուղղակի կանգնել են միմյանց կողքի, զրուցել, լուսանկարվել եւ առանց ձեռքսեղման հեռացել»: Ամենեւին չենք կասկածում, որ այսպես էլ եղել է: Բայց, եթե անգամ այդպես է եղել, հետո ի՞նչ: Չէ՞ որ բանակցությունները ձեռքսեղմումով ավարտվում են այն ժամանակ, երբ կողմերը որեւէ փոխհամաձայնության հասած են լինում, կամ պայմանագրեր են ստորագրում, կամ գոնե հաճելի հանդիպում են ունեցած լինում եւ իրենց փոխադարձ հաճելի է միմյանց տեսնելը: Այս պայմաններից ոչ մեկը Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ առկա չի եղել, հետեւաբարՙ ինչո՞ւ պետք է հանդիպումն ավարտվեր ձեռքսեղմամբ: Ու եթե հանդիպումը չի ավարտվել ձեռքսեղմամբ, դա դեռ չի նշանակում, որ «Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի ձեռքը չի սեղմել», քանի որ հանդիպումն անկասկած սկսվել է ձեռքսեղմամբ:

Եվ մենք, Վիեննայի հանդիպումից, դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, այնուհետեւ ԵԱՀԿ գործող նախագահողի տարածած հայտարարությունից հատուկ առանձնացրել էինք հենց այս «հարցերի հարցը». սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞…

Նախորդ գրառումը

ԱԹԱԹՈՒՐՔԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀՐԵԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՅՈՍԻ ԿՈՀԵՆՆ ԷՐ. Extra Version

Հաջորդ գրառումը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԷՐ ՏԱՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԷՐ ՏԱՐԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞

Լրահոս

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական