Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐ

20/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացմանն ու մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այս շաբաթ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվումՙ Մարտիրոս եւ Շաղատ գյուղերում բացվել են համակարգչային սրահներ, իսկ Անգեղակոթ գյուղում կահավորվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը:

Համակարգչային սրահները երկու գյուղերի բնակիչներին թույլ կտան, առանց տանը համակարգիչ եւ ինտերնետ ունենալու անհրաժեշտության, օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, սովորել կիրառել տարբեր ծրագրեր, մուտք ունենալ դեպի համաշխարհային ցանց, մասնակցել տարբեր քննարկումների ու ֆորումների, ինչպես նաեւ մասնակցել կրթական ծրագրերի: 7 համակարգիչների, տպիչի եւ Orange MyFi երթուղիչի շնորհիվ յուրաքանչյուր համակարգչային սրահում տեղի բնակիչների համար կկազմակերպվեն համակարգչային դասընթացներ եւ կապահովվի վերջիններիս հասանելությունը համաշխարհային ցանցին: Սրահի ստեղծման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.7 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Orange-ը միակ օպերատորն է Հայաստանում, որը կառուցել է մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ ցանց Հայաստանի հինգ մեծ քաղաքներում եւ մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման տեխնիկական հնարավորությամբ ցանց Հայաստանի մարզերում, ներառյալ այնպիսի գյուղեր, որոնք որեւէ այլ օպերատորի կողմից ապահովված չեն ծածկույթովՙ նպատակ ունենալով նորագույն տեխնոլոգիաները հասանելի դարձնել երկրի բնակչության հնարավորինս մեծ մասին: Հենց այս տրամաբանությամբ է նաեւ ընկերությունն աջակցում մարզերում համակարգչային սրահների ստեղծմանը, որոնց թիվը մարզերում արդեն 17-ն է:

Որպես հեռավոր եւ խոցելի համայնքների զարգացման տեսլականի մի բաղկացուցիչ մասՙ Orange Հիմնադրամը ֆինանսավորել է Անգեղակոթ գյուղի դպրոցի մարզադահլիճի կահավորման աշխատանքները: Տարբեր մարզասարքերով վերազինված այս դահլիճն այժմ լիովին համապատասխանում է դպրոցի մարզական ծրագրով նախատեսված պահանջներին: Մարզադահլիճը կծառայի ոչ միայն դպրոցի երեխաներին, այլեւ Անգեղակոթ գյուղի այլ բնակիչներինՙ տարբեր մարզական իրադարձություններ եւ մրցույթներ կազմակերպելու նպատակով: Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2.9 միլիոն դրամ:

«Orange-ը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Հայաստանում կառուցի գերժամանակակից ցանց եւ ժամանակակից տեխնոլոգիաները հասանելի դարձնի բոլորին: Սակայն գիտակցելով, որ դեռեւս ոչ բոլորն են կարող ունենալ սեփական համակարգիչ տանը եւ օգտվել ինտերնետից, մենք մեր պատասխանատվությունն ենք համարում օգնել այդ խոցելի խմբերին, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ ինտերնետը նոր է սկսում դառնալ առօրյա գործիք: Մենք նաեւ ուրախ ենք աջակցել Հայաստանի համայնքների բնակիչներին հարմարավետ կահավորված մարզադահլիճներում մարզական իրադարձությունների եւ կրթական գործընթացների կազմակերպման հարցում»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն եւ Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը :

Գյուղական համայնքներում Orange Հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ կահավորվել են թվով 11 մարզադահլիճներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԽՏՈՂԱԿԱՆ ՋԱՍՏԻՆ ՄԿՔԱՐԹԻՆՙ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ ՊՐԱՀԱՅԻ «ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ»ՙ «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՐԻՈ»-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ ՊՐԱՀԱՅԻ «ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ»ՙ «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՐԻՈ»-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական