Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 16-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ, ուր նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի նորակառույց տաճարում մատուցվեց սուրբ եւ անմահ Պատարագ, որի ավարտին Վեհափառ հայրապետը Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ եւ օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի 122 բարերարների ի գնահատություն նրանց ազգօգուտ եւ եկեղեցաշեն գործունեության: Ս. խորանից հայրապետական սրբատառ կոնդակներն ընթերցեց թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պարգեւների հանձնումից հետո ներկաներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն հայոց կաթողիկոսը: «…Այսօր ուրախություն է մեզ համար, որ մեր Եկեղեցու հավատավոր զավակներին արժանին մատուցեցինք եւ նրանց կուրծքը զարդարեցինք մեր Եկեղեցու բարձր պարգեւներով, քանզի իրենց արդար վաստակի արդյունքն ընծայաբերում են բարին արարելու, Հայրենիքը շենացնելու, Եկեղեցին պայծառացնելու նվիրական սուրբ գործի համար: Արադարեւ, շքեղաշուք այս կառույցը, աղոթքի այս տունը փառաբանություն է ինչպես մեր ազգի, այնպես մեր բարերար զավակների համար»,- նշեց Նորին սրբությունը` գոհունակություն հայտնելով, որ այսօր մոսկվաբնակ հայորդիները հնարավորություն ունեն փառահեղ Ս. Պայծառակերպություն եկեղեցու մեջ աղոթելու եւ մասնակցելու սրբազան արարողություններին:

Վեհափառ հայրապետն իր խոսքում գնահատանքով հիշեց լուսահոգի Մուրադ Սարգսյանին եւ Մերուժան Լալայանին, ովքեր նույնպես ժամանակին իրենց կարեւոր մասնակցությունն էին բերել առաջնորդանիստ եկեղեցու շինարարական աշխատանքներին: Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բերեց նաեւ թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին թեմի հոգեւոր կյանքի աշխուժացման եւ եկեղեցական համալիրի կառուցման համար:

Այնուհետեւ, այս ուրախալի առիթով եկեղեցական համալիրի սեղանատանը տեղի ունեցավ ցերեկույթ, որի ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մոսկվայի Հայորդյաց տան «Ովսաննա» երգչախումբը խմբավարությամբ Լենա Բեգլարյանի, «Ակունք» ժողովրդական գործիքների եւ «Կոչնակ» դհոլահարների խմբերը, ինչպես նաեւ «Հայասա» պարային համույթը եւ մանուկների պարային նորաստեղծ խումբը:

Հանդիսության ընթացքում բարերաներին գնահատանքի խոսք ասաց Եզրաս սրբազանը: «Հոգու ուրախություն է մեզ համար, որ եկեղեցասեր ոգին զորեղ է ձեզ պես հայորդիների սրտերում եւ ծնունդ է տալիս բարի իրագործումների, որի ականատեսն ենք այսօր մենք բոլորս»,- ասաց սրբազան հայրը մաղթելով, որ Տիրոջ հովանավոր Աջը միշտ զորավիգ լինի նրանց` նույն եռանդով շարունակելու բարի գործերով շենացնել Մայր Եկեղեցին:

Երախտագիտության խոսքով հանդես եկան նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը եւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Արթուր Չիլինգարովը:

Հանդիսության ավարտին ներկաներ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՍԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ, ԿԱՄ` ՌԴ-ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ, ԿԱՄ` ՌԴ-ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական