Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»

15/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քաղաքակիրթ աշխարհում զարգացած է հոգեբանի ինստիտուտը, եւ յուրաքանչյուր ընտանիք ինչպես ունի իր իրավաբանը, իր ընտանեկան բժիշկը, նաեւ ունի իր հոգեբանը, որը անհրաժեշտության դեպքում մարդուն հոգեբանական աջակցություն է ցուցաբերում: Զարգացած երկրներիՙ հոգեկան խանգարումները կանխարգելող այս մոդելը պատահական չի ընտրված. պետությունները հաշվարկել են եւ պարզել, որ չկանխարգելելու եւ չբուժելու դեպքում հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդը ֆինանսական մեծ բեռ է դառնում պետության համար:

Հայաստանում առայժմ հոգեկան առողջությանն ուղղված գործունեությունը շատ քիչ է ծավալված, եւ մեզ մոտ ավելի շատ զարգացած է խորհրդային ժամանակներից եկած հոգեբուժական ծառայությունը, որն աշխատում է այն մարդկանց հետ, որոնք ունեն այս կամ այն հոգեկան խանգարումներ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցնում է, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հոգեբուժական բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սողոյանը, հոգեկան առողջությունը նաեւ վերաբերում է առողջ մարդկանց:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգախոսն էՙ չկա առողջություն առանց հոգեկան առողջության, այսինքնՙ հոգեկան առողջությունը մարդու բուն առողջության բաղկացուցիչ մասն է, եւ միայն հոգեկան առողջության խանգարումներ չունենալը դեռ չի համարվում հոգեկան առողջություն»,- մեզ հետ զրույցում ասում է պարոն Սողոյանը: Նրա ներկայացմամբ, հոգեկան առողջությունն ավելի ընդգրկուն է, ներառում է բազմաթիվ գործոններ, այդ թվումՙ մարդու հոգեկան, սոցիալական, համակեցությունը, որոշումներ ընդունելու ունակությունը, սեփական նպատակներին հասնելու կարողությունները եւ այլն:

Մեր երկրում հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով առողջապահության նախարարության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության միջեւ վերջերս ստորագրվել է համագործակցության հուշագիր: Փաստաթղթի շրջանակներում ստեղծվել է աշխատանքնային խումբ, որում ներգրավված են առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունները, բարձրագույն ուսումնական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, որոնց համատեղ ջանքերով մշակվել է հոգեկան առողջության բարելավման ռազմավարություն: Այն ներառում է 2014-2019 թվականների գործողությունների պլանը, որոնց իրականացմամբ մեր երկիրը կունենա հոգեկան առողջության տնտեսող եւ արդյունավետ համակարգ:

Պարոն Սողոյանի խոսքերովՙ հոգեկան առողջությունը մեր երկրում զարգացման լուրջ հեռանկարներ ունի, քանի որ պետության կողմից կա քաղաքական կամք:

Հոգեկան խնամքի կարիք ունեցող անձանց համար մեր երկիրը ծրագրում է ստեղծել արտահիվանդանոցային հաստատություններ, այսպես ասած, խնամքի տներ, որոնք իրենց բնույթով կտարբերվեն հիվանդանոցային այս ոլորտի ծառայություններից: Խնամքի տներն, ըստ պարոն Սողոյանի, կգոյատեւեն պետության եւ մասնավոր սեկտորի հաշվին, ինչպես զարգացած երկրներում է. «Եվրոպական երկրներում քաղաքացին ինքն էլ է մասնակցություն ունենում խնամքի համար»:

Պարոն Սողոյանի խոսքերովՙ այսօր հոգեկան խանգարումների սահմաններն աստիճանաբար ընդլայնվում են. «Դեռեւս 60-70 տարի առաջ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար չկային համապատասխան նեյրոլեպտիկ դեղեր, եւ այդ մարդիկ համարվում էին սուր անհասկանալի անձնավորություններ, որոնց մեկուսացնում էին հասարակությունից, փակի տակ առնելովՙ տարբեր տեսակի բռնության միջոցներ էին կիրառում, որպեսզի նրանք իրենց հիվանդության սրացման ժամանակ հասարակության համար չլինեն վնասակար: Սակայն երբ հայտնաբերվեցին առաջին նեյրոլեպտիկ դեղամիջոցները, դրանից հետո արդեն իրավիճակը կտրուկ փոխվեց: Այսինքնՙ մարդկանց կարելի է դեղորայքով հանգիստ բուժել, եւ ամենավատ վարք ցուցաբերող անձն անգամ, որը հիվանդության սրացման ժամանակ կարող էր վտանգավոր լինել, այսօր արդեն կարողանում է բուժվել եւ հանգիստ ապել»:

Արմեն Սողոյանը փաստում է, որ գիտության զարգացմանը զուգընթաց նոր դեղամիջոցներ են հայտնաբերվում, եւ հիվանդություններն էլ, ըստ դեղամիջոցների, փոփոխությունների են ենթարկվում. «Այսինքնՙ այն հիվանդությունների դասական ընթացքը, որը 30 տարի առաջ նկարագրվում էր դասագրքերում, գործնականում այժմ քիչ է հանդիպում»:

Ըստ մասնագետիՙ ամբողջ աշխարհում գնալով ավելի են տարածվում ոչ մեծ հոգեբուժությանը վերաբերող հիվանդություններըՙ որոնք ավելի շատ տրամադրության խանգարումներ են. «Ապացուցված է, որ ոչ վարակիչ շատ հիվանդություններՙ շաքարային դիաբետը, ուռուցքային գոյացությունները, սրտանոթային խնդիրները, որոնք զուգակցվում են դեպրեսիայի հետ, եթե դեպրեսիային ուշադրություն չի դարձվում, բուժման արդյունավետությունը ցածր է լինում, մահացությունն էլՙ ավելի բարձր»:

Պարոն Սողոյանի խոսքերովՙ կան հոգեկան խանգարումներ, որոնք, անկախ իրավիճակից, հասարակության որոշակի մասը պետք է ունենա. «Այդ մարդիկ հասարակության մոտ 3-5 տոկոսն են կազմում, սրանք ավելի ծանր խանգարումներն են եւ, ընդհանրապես, միջազգային տվյալներով ընդունված է, որ յուրաքանչյուր 4-րդ անձնավորությունը իր կյանքի ընթացքում այս կամ այն կերպ ունենում է այս կամ այն հոգեկան խանգարումները, որոնք կարող են դրսեւորվել կարճատեւ սթրեսներով, դեպրեսիաներով, հետեւաբար հոգեկան առողջությունը վերաբերում է նվազագույնը ազգաբնակչության 25 տոկոսին, բայց որպեսզի մնացածի համար էլ, իրավիճակով պայմանավորված, խնդիրներ չառաջանան, պետք է բոլոր մարդկանց հոգեկան առողջությամբ զբաղվել, զբաղվելը սկսվում է առողջապահական հաստատություններից, վերջացրածՙ կրթական, իրավական, պետական կառավարման, ընդհուպ ճարտարապետական հարցերը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԿՈՐԾԱՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ ՏԱՂԱՆԴԸ

Հաջորդ գրառումը

ՀՆՉԵՑ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՆՉԵՑ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ՎԵՐԱԳՏՆՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական