Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿՈՐԾԱՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ ՏԱՂԱՆԴԸ

15/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՎԱՐԴԱՆ ԶՈՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

Հազվադեպ է պատահում, որ հասարակական կարծիքը հրապարակայնորեն պաշտպանի մեղավորին: Այն էլ մի դեպքում, երբ այդ մեղավորի խղճին ծանրացած է երկու անմեղ երիտասարդի կյանք: Խոսքս, հասկանալի է, տաղանդավոր արտիստիՙ Վարդան Պետրոսյանի հետ պատահած դժբախտության մասին է, որին զոհ գնացին միեւնույն ընտանիքի երկու երիտասարդներ: Մահվան ելքով վթարները, ցավոք, գրեթե սովորական են դարձել մեր առօրյայում եւ, որպես կանոն, դրանց նկատմամբ ընթացակարգը եւս սովորական է, այսինքնՙ այն, ինչը նախատեսված է օրենքով: Սովորական է նաեւ այն, որ ոչ հազվադեպ իսկապես մեղավորներին հաջողվում է խուսափել պատասխանատվությունից եւՙ ոչ առանց օրենքի պաշտպանների աջակցության (հակառակ դեպքում դա պարզապես հնարավոր չի լինի): Անվանի արտիստի մասնակցությամբ տեղի ունեցածը առանձնահատուկ է նրանով, որ մի կողմումՙ միեւնույն ընտանիքի երկու երիտասարդներ են, որոնց կորուստը հնարավոր չէ փոխհատուցել ոչնչով, այն անամոք վերքի նման հետագա ողջ կյանքի ընթացքում տանջելու է նրանց ծնողներին ու հարազատներին, իսկ մյուս կողմումՙ տաղանդավոր դերասանի հետագա ճակատագիրն է, որը, անկախ այն բանից, կատարվածի համար պատասխանատվություն կկրի օրենքի ողջ խստությամբ, թե՞ այնուամենայնիվ կգտնվեն մեղմացուցիչ հանգամանքներ, միեւնույնն է, հանգիստ չի լինի իր խղճի առջեւ: Չնայած որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է (այլ բացատրություն պարզապես գոյություն չունի), բայց եւ այնպես այդ դժբախտ պատահարին զոհ են գնացել միեւնույն ընտանիքի երկու անմեղ երիտասարդ: Ոչ ոք իրավունք չունի եւ բարոյական չի լինի զոհվածների հարազատներից պահանջել, որ նրանք հրաժարվեն պատասխանատվություն պահանջելու իրենց իրավունքից: Բայց փոխարենը մենք կարող ենք հայցել նրանց ներողամտությունըՙ համոզված լինելով, որ այս պահին նրանց ամենից անկեղծ կարեկիցն ու բարեկամը Վարդան Պետրոսյանն է, անկախ վերջինիս նկատմամբ նրանց դիրքորոշումից: Ուստի եկեք չկործանենք Վարդան Պետրոսյան անկեղծ տաղանդին: Ոչ միայն իր բեմական խոսքով, այլեւ հասարակական վարքագծով նա ապացուցել է, որ իր ժողովրդի ցավերի ու հոգսերի կրողն է, ի տարբերություն այլոց, որոնք գերադասել են եւ գերադասում են իրենց բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը:

Ավելորդ չեմ համարում դիմել նաեւ հայրենի իշխանություններին եւ մասնավորապես հանրապետության նախագահինՙ հավատալով, որ իրենք նույնպես ոչ պակաս գնահատում են անվանի արտիստի տաղանդը եւ իրենցից կախվածը կանեն, որպեսզի նա այսուհետեւ նույնպես կարողանա իր ձիրքը ծառայեցնել ժողովրդին: Իսկական մտավորականը մշակույթի, գրականության, գիտության, պետական կամ քաղակական այն գործիչն է, ով ապրում է իր ժողովրդի ու երկրի հոգսերով, եւ ոչ թե նա, ով այդ հոգսերի մասին հիշում է, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, «իր ոտքը տրորում են»: Ցավոք, չենք կարող ասել, թե այժմ մեծ է մեր իսկական մտավորականների թիվը: Համոզված ենք, որ Վարդան Եղիշեի Պետրոսյանը այդ քչերից է: Եկեք չկործանենք անկեղծ տաղանդը:

Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱԴԱՄԱՆԴԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 74,1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Հաջորդ գրառումը

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»

Լրահոս

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական