Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. ՀԱՄԱԺՈՂՈՎՙ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ

15/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

2013թ. նոյեմբերի 12-13-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն հոթելի» խորհրդակցությունների սրահում անցկացվեց «Տուրիզմը Ղարաբաղում» խորագրով համաժողով: Համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի մոտ 50 առաջատար զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ եւ այլ ներկայացուցիչներ, Ստեփանակերտում գործող երեք զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետը, ԼՂՀ մշակույթի փոխնախարարը եւ այլ պաշտոնյաներ, կազմակերպվել էր «Վալլեքս» խմբի հյուրանոցային-զբոսաշրջային գործունեություն իրականացնող միավորների տնօրինության նախաձեռնությամբ:

Խորհրդաժողովում բացման խոսքով ներկաներին դիմեց «Վալլեքս Գարդեն Հոթելի» տնօրեն Միքայել Ղալումյանը, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման հանդիպումները կդառնան ավանդական եւ կնպաստեն Ղարաբաղը ակտիվ զբոսաշրջային ծրագրերում ընդգրկելուն:

Այնուհետեւ ելույթ ունեցան «Արիես Լիբեր», «Լեւոն թրավլ», «Սիդոն Թուր ընդ թրավլ», «Սիրով թրավլ», «Երեւան թրավլ», Ստեփանակերտի «Վարանդա թրավլ» ընկերությունների ներկայացուցիչները: Բանախոսները խոսեցին այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ղարաբաղյան տուրիզմի զարգացմանը: Դա նախ եւ առաջ հեռավորությունն է Երեւանից եւ ոլորապտույտ ճանապարհների անբարեկարգ վիճակը, որը վանում է հատկապես արտասահմանյան զբոսաշրջիկին: Դրա լուծման ուղիներից մեկը կարող էր լինել փոքր ավիացիայի զարգացումը, ուղղաթիռային կանոնավոր թռիչքների կազմակերպումը: Խոչընդոտների թվում նշվեցին նաեւ արտերկրում Ղարաբաղի մասին ոչ լիարժեք տեղեկատվության առկայությունը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող հակաքարոզչությունը: Խոսվեց նաեւ այն մասին, որ Ղարաբաղում զբոսաշրջային պատշաճ մակարդակի ծառայություններ մատուցող ընկերությունները քիչ են, չկան ազգային խոհանոց առաջարկող ռեստորաններ եւ զբոսաշրջութան զարգացումը խթանող այլ բաղադրիչներ: Ոլորտի մասնագետներն այնուամենայնիվ նշեցին, որ այդ խնդիրները չպետք է արգելափակեն իրենց ջանքերը, եւ պատրաստակամություն հայտնեցին այսուհետեւ ավելի ակտիվ աշխատելու Ղարաբաղում: Բավարար քանակի հյուրանոցային տեղեր ապահովելու հարցում արդեն զգալիորեն բարելավվել է վիճակը. գործում է շուրջ 1000 հյուրանոցային տեղ: «Վալլեքս Գարդեն Հոթելի» բարձրակարգ հյուրանոցային պայմաններն արդեն հնարավորություն են տալիս վստահորեն Արցախ հրավիրել ամենախստապահանջ զբոսաշրջիկին:

ԼՂՀ տուրիզմի վարչության պետը, ամփոփելով խորհրդաժողովը, նշեց, որ վերջին տարիներին լուրջ փոփոխություններ են նկատվում ոլորտում, եւ կառավարությունը փորձում է աշխատանքներ իրականացնել ոլորտի զարգացումը խթանելու նպատակով: Սակայն նշված խնդիրների հաղթահարումը տեսնում է Հայաստանի զբոսաշրջային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալներիՙ տարեկան 15 000 զբոսաշրջիկի այցելության պայմաններում, ոչ մի մասնավոր ընկերություն լուրջ ներդումներ չի կարող կատարել ոլորտում:

Արցախում զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ համարվեց Արցախում դեռեւս չեղած Հայաստանի բնակիչների մեծ թիվը: Առաջիկայում կմշակվեն ծրագրեր, որոնք նպատակ կունենան կարճատեւ ու մատչելի զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու Հայաստանի բնակիչներինՙ հնգօրյա հանգիստը Արցախում կազմակերպելու նպատակով: Քննարկվեց նաեւ որակյալ զբոսավարների պատրաստման խնդիրը: Նոյեմբերի 12-ին համաժողվի մասնակցիները եղան «Արցախ բրենդի քոմփանի» ընկերությունում, ծանոթացան ոգելից խմիչքների արտադրությանը եւ մասնակցեցին համտեսի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱԼԵՊՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔ ՀԱԼԵՊՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական