Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ՔՆՆԱԿԱՆ ԷՍՍԵՆԵՐԻ ՀԱՏՈՐԸ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ

Հ. Ծ.

Ֆրեզնոյի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի շրջանակներում վերջերս Տիգրան Գույումջյանի եւ Բարլոու Տեր-Մկրտչյանի խմբագրմամբ լույս է տեսել «Սասունցի Դավիթ. քննական վերլուծություններ հայկական էպոսի վերաբերյալ» (David of Sassoun: Critical Studies on the Armenian Epic) հատորը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչատան լույս ընծայած 228 էջանոց հատորը պարունակում է էսսեներ գրված համաշխարհային ճանաչման արժանացած գրաքննատադների կողմից եւ ներկայացված Գույումջյանի նախաձեռնությամբ անցկացված «Սասունցի Դավիթ. Հայկական էպոսը մեկ դար անց» սիմպոզիումի օրերին:

Ընդգրկված են Չարլզ Դոուսեթի, Գույումջյանի, Արամ Տեր-Ղեւոնդյանի, Էրլ Անդերսոնի, Շաքե Տեր-Մելքոնյան-Մինասյանի, Ֆրեդերիկ Ֆեյդիի, Արփինե Խաչատուրյանի, Արամ Թոլեկյանի եւ Վահե Օշականի էսսեները, ինչպես նաեւ Աշուղ Հովնանու պոեմըՙ նվիրված Դավիթին:

Հատորի լույս ընծայումը հնարավոր է դարձել Դոլորես Զոհրապ-Լիբման հիմնադրամի, Վիկտորիա Կարագյոզյան Կազան եւ Հենրի Խանզադյան-Կազան հիմնադրամի դրամաշնորհների, ինչպես նաեւ Բ. Տեր-Մկրտչյանի նվիրական ջանքերի շնորհիվ:

Մանրամասների եւ գիրքը ձեռք բերելու համար այցելել http://shop.thepressatcsufresno.com կայքը: