Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՆ ԻՐԱՐ ԳԼԽԻ ՄԻ ՃՈՃԵՔ

13/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ ԱԺ նիստի մեծ ընդմիջումից հետո մի պահ հիշողություն ունեցողը իրեն կարող էր զգալ 2007 թվականի մեջ, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա «Ժառանգությունը», արտահերթ համարելով ԼՂՀ ճանաչման իրենց նախագիծը, այն դրեց քննարկման: Դահլիճում քիչ պատգամավորներ էին ներկա, բայց դա չխանգարեց, որ ներկա պատգամավորները թեժացնեն կրքերն ու միմյանց ուղղված «բարի» խոսքերը: Ընդ որում` ընդդիմադիրների զգալի մասի եւ իշխանավորների կարծիքներն համընկան այն առումով, որ այդպիսի արկածախնդրական քայլն այս պահին խորհրդարանի ամբիոնից մատուցելն արկածախնդրություն է:

Նախագիծը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից արդիական համարեց` նկատի ունենալով երկու հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները, որոնք պետք է զույգ պետությունները միասնաբար լուծեն, մինչդեռ անգամ միմյանց հետ շփվելու համար պաշտոնական պայմանագրեր չունեն: Ըստ Փոստանջյանի` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը դրական եզրակացություն չի տվել նախագծին (մեծամասնության ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը) ոչ ոք չի փաստարկել, թե ինչու ՀՀ-ն չպետք է ճանաչի Արցախի հանրապետությունը, երբ խնդիր կա նաեւ այլ պետություններին ճանաչեցնելու ԼՂՀ-ն, Արցախին վերահրավիրելու բանակցային սեղան: Իսկ այն փաստարկին, որ ԼՂՀ ճանաչումը պատերազմական գործողությունների պատճառ կարող է դառնալ` Զ. Փոստանջյանը հակադարձում էր, թե հիմա էլ ընդամենը զինադադարի պայմանագիր ունենք եւ ոչ թե խաղաղության պայմանագիր, եւ պատերազմական վիճակում ենք գտնվում:

Արդեն նրան ուղղվող հարցերից պարզ դարձավ, որ «Ժառանգության» այս նախաձեռնությանն անգամ կողմնակից չեն ընդդիմադիրներից շատերը: Օրինակ` ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը հարցն այն մասին էր, թե արդյոք ճշտվել է ԼՂՀ իշխանության դիրքորոշումն այդ հարցում, կամ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, չի՞ նշանակում, որ դուրս է գալիս բանակցային փուլից, ռազմական ճանապարհով հակամարտություն լուծելու հավանականությունն էլ չի՞ մեծանում:

Լյուդմիլա Սարգսյանը , եզրակացնելով, որ Մինսկի խմբի ձեւաչափը չի գործելու ճանաչման դեպքում, հետաքրքրվեց` հարցը լուծելու ի՞նչ նոր ձեւաչափ է պատկերացնում Փոստանջյանը, կամ` Արցախի բանակցային կողմ դառնալն ինչպե՞ս է իրականանալու: Զ. Փոստանջյանի պատասխանը այս եւ համանման հարցերին մեկն էր` Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, դրա համար պատերազմ հազիվ թե լինի, բայց հարցի լուծման ձեւաչափերի մասին պատկերացում չէր առաջարկում:

Ու Արտաշես Գեղամյանն իր հարցերով ու հետո ելույթով մի աշխարհաքաղաքական դաս տվեց պատգամավրուհուն, թե ինչու այդ արկածախնդրական նախագծով չի կարելի պատերազմական գործողությունների սադրանքին կուլ գնալ: Շուշան Պետրոսյանը երկրորդեց` ԼՂՀ-ն չի կիսում Փոստանջյանի կարծիքը, Փոստանջյանը հակադարձեց` Արցախի կարծիքը հայտնվել է Անկախության հանրաքվեով: Հովհաննես Սահակյանը կշտամբեց, որ Մինսկի խմբի գործընթացի ձախողումը ճանաչման դեպքում բնավ չի մտահոգում Փոստանջյանին:

Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ հարցը հանձնաժողովում թեժ քննարկվել է` մեծամասնությունը հանձնաժողովում չի քվեարկել, քանի որ համազգային նպատակին դեմ լինել չեն կարող: Բայց եւ դրական եզրակացություն չի տրվել նախագծին, քանի որ միջազգային օրակարգ կա` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, խաղաղ կարգավորում` հայկական շահերով, եւ Հայաստանն էլ պարտավորություններ ունի այս առումով: Ադրբեջանն, իհարկե, ռազմական հայտարարություններ անում է, Մինսկի խմբին քննադատում է, ֆորմատ փոխելու ջանքեր է գործադրում, որ բանակցությունները տապալի: Զաքարյանն այս պահին նպատակահարմար չի համարում ԼՂՀ ճանաչումը հենց վերը նշված պատճառներով. «Մենք պարապ չենք մնացել, որ շատ լուրջ խնդիրների անլուրջ վերաբերվենք», ասաց` հավելելով, որ դրական եզրակացություն չի տրվել, բայց եւ ձեռնպահ էլ չի քվեարկել մեծամասնությունը, քանի որ այս հարցին ձեռնպահ լինել չի կարող:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի պատկերավոր էր` դե յուրե նպատակահարմար չէ այժմ ճանաչումը, բայց դե ֆակտո վաղուց ճանաչել ենք, փոխադարձ կարգավորող մոտ հարյուր պայմանագրեր ունենք: Իսկ ճանաչելով այս պահին` միայնակ չենք ուզում մնալ, ինչպես Թուրքական Կիպրոսի դեպքում եղավ: Բանակցությունները Մինսկի ձեւաչափով գնում են, հաջողություն չկա` միայն Ադրբեջանի պատճառով, դա նշանակում է, որ երկար պահպանվելու է ստասուս քվոն: Իսկ որ բանակցություններում առաջընթաց չկա ` դա Ադրբեջանի դիրքորոշման հետեւանք է: Ու մի շատ կարեւոր հանգամանք նշեց Քոչարյանը. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ անդամից երեքը հենց համանախագահողներն են, այնպես որ Մինսկի խմբի ձեւաչափը զսպաշապիկ է դարձել Ադրբեջանի համար, նա հակահարված է ստանալու հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, դրա համար ջանքեր է գործադրում` այդ ձեւաչափից ազատվելու: Այնինչ` ԼՂՀ ճանաչումը լավ առիթ կլինի ձերբազատվելու Մինսկի խմբից, ու այդ առիթը չպետք է տալ Ադրբեջանին:

Այս տեսակետին համաձայն էր անգամ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը , համաձայն չէր Նիկոլ Փաշինյանը , Ալիկ Արզումանյանը դեմ էր քվեարկելու նախագծին: ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանն արհեստական հարց համարեց քննարկվողը, որը չկա քաղաքական ուժերի եւ Հայաստանի օրակարգում, անգամ չբացառեց, որ հարցի իմաստը պատերազմ հրահրելն է: Ի դեպ` նույն բանն ասում էր Ա. Գեղամյանը` դրսի ուժերին ակնարկելով որպես հարցը խորհրդարան բերելու պատվիրատու:

ՀՅԴ-ն, սակայն, կողմ էր քվեարկելու օրինագծին: Արմեն Ռուստամյանը որպես խմբակցության տեսակետ ներկայացրեց, որ Արցախի հարցի վիճակը չի գոհացնում, հիշեցրեց դրա վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը ԱԺ օրակարգում այդ վերաբերմամբ, սակայն ճանաչման նախագիծ ՀՅԴ-ն չի ներկայացնում, քանի որ հարցը միասնաբար լուծելու կողմնակից է:

Ամփոփիչ ելույթում Զ. Փոստանջյանը խոսում էր արդեն զայրացած, մեղադրում մեծամասնությանը խիղճը վաճառելու մեջ, ասում, որ չի ուզում հայրենիք կորցնել ու ասողներին վերադարձնում պատվեր կատարելու մասին ակնարկները:

Նախորդ գրառումը

ԵՐԵԿ ՍԳԻ ՕՐ ԷՐ ԴԱՄԱՍԿԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԷ՞Ր

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԷ՞Ր

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական