Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այսօր, նոյեմբերի 12-ին, ժամը 19.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ուսանողության համաշխարհային եւ Երիտասարդության միջազգային տոների առթիվ կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների էստրադային ստեղծագործությունների երեկո: Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորներ Էդգար Գյանջումյանի, Անժելա Ստեփանյանի, Էդմոնդ Մակարյանի, Բելա Հովհաննիսյանի, Ռաֆայել Մնացականյանի ստեղծագործությունները:

Համերգը կուղեկցվի Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավարՙ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան): Համերգային ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոյի կազմակերպմանն աջակցել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: