Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉՆ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԿՍԵԼ ԱՐՏԱՀԱՆԵԼ, Ի՞ՆՉԸ` ՆԵՐՄՈՒԾԵԼ

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտաքին առեւտրի կառուցվածքի ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարի

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 88 մլն դոլարի արտադրանք եւ ներմուծվել 3 մլրդ 80 մլն դոլարի արտադրանք: Առաջին կարեւոր փաստը, որ հարկ է արձանագրել, այն է, որ եւ տոկոսային, եւ գումարային առումով արտահանումն ավելի մեծ աճ է արձանագրել, քան ներմուծումը: Այսպես, արտահանումն աճել է 10,6 տոկոսով կամ 94 մլն դոլարով, իսկ ներմուծումըՙ 2,5 տոկոսով կամ 76 մլն դոլարով: Մինչ այժմ արտահանումը տոկոսային առումով ավելի առաջանցիկ աճ էր ունենում, բայց գումարային առումով ավելի արագ աճում էր ներմուծումը: Փաստորեն, այս տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշները վկայում են, որ տոկոսային առումով, վերջին տարիներին ավելի արագ աճելով, արտահանումը հասել է մի իրավիճակի, երբ տոկոսային աճը նաեւ ծավալների աճ է դառնում:

Փոփոփոխություններ կան նաեւ արտահանման կառուցվածքում: Հատկանշական է, որ դրանք առավելապես կապված են պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալների աճի հետ: Այստեղ արձանագրվել է ամենամեծ աճն անցյալ տարվա նույն ժամանակհատվածի համեմատ: Արտահանել ենք մոտ 212 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք` անցյալ տարվա 9 ամիսների 167 մլն դոլարի դիմաց: Աճը գրեթե 27 տոկոս կամ 55 մլն դոլար է: Գումարային առումով հաջորդ ամենամեծ աճ արձանագրած ճյուղը հանքահումքային արտադրանքն է` պղնձի եւ այլ մետաղական հանքանյութերը` մոտ 18 մլն դոլարով: Բուսական ծագման արտադրանքը աճել է մոտ 17 մլն դոլարով, կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքը` նույնպես 17 մլն դոլարով, մանածագործական իրերինը` 16 մլն դոլարով: Ընդ որում, առաջին երկու ապրանքախմբերի դեպքում արձանագրվել է համապատասխանաբար 86 տոկոս եւ 70 տոկոս, իսկ մանածագործական իրերի դեպքում` 2,5 անգամ աճ: Նվազել է ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը` 16 մլն դոլարով: Այդուհանդերձ, այս ապրանքախմբի արտահանման ծավալները երկրորդն են իրենց մեծությամբ` 237 մլն դոլար: Առաջինը հանքահումքային արտադրանքն է` 310 մլն դրամով, իսկ երրորդը, ինչպես արդեն նշեցինք, պատրաստի սննդի արտադրանքը` 212 մլն դոլարով:

Ներմուծման մեջ առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է` հիմնականում գազ եւ այլ էներգակիրներ` 638 մլն դոլար: Այս ապրանքախումբը մշտապես ունեցել եւ հավանաբար դեռ երկար կունենա ամենամեծ մասնաբաժինը մեր ներմուծման մեջ: Երկրորդը մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ ապրանքախումբն է` 376 մլն դոլարով: Այս տարվա 9 ամիսներին այս ապրանքների ներմուծումը նվազել է: Երրորդը պատրաստի սննդի արտադրանքն է` 262 մլն դոլար, որն աճել է մոտ 22 մլն դոլարով, ապա քիմիայի եւ դրա հետ կապված ճյուղերի արտադրանքը, որը նույնպես աճել է 22 մլն դոլարով եւ կազմել 257 մլն դոլար, այնուհետեւ վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցները` 256 մլն դոլար, որտեղ ներմուծման ծավալները նվազել են:

Հավանական է թվում, որ տարեկան ցուցանիշներով ներկայիս ցուցանիշները էական փոփոխություններ չեն կրի, եւ 9 ամիսներին արձանագրված միտումները կպահպանվեն առաջիկա ամիսներին: Ըստ երկրների արտաքին առեւտրի ցուցանիշներին կանդրադառնանք առաջիկայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական