Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԿՈՇՏ ՉԻ՞ ԼԻՆԻ

12/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակելու, որը կրկին Իշխան Զաքարյանն է լինելու, քանի որ Հայաստանի նախագահը նրան վերստին առաջադրել է այդ պաշտոնում: Ու, բնականաբար, պատգամավորների գոնե ընդդիմադիր հատվածը պետք է հիշողությունների գիրկն ընկներ, թե` լավ, եթե պիտի նախագահը կրկին առաջադրեր Զաքարյանին, բա էլ ինչու հայտնի խորհրդակցության ժամանակ նրան հանդիմանեց այն տոնով, որ նրա երգն արդեն երգված կարելի էր համարել:

ՎՊ վերջին հաշվետվության շուրջը բորբոքված կրքերը, դրան հետեւող նախագահական խորհրդակցությունը, երբ նախագահն ասել էր, դատախազության կամ մեկ ուրիշի մասին Ի. Զաքարյանի կարծիքը որեւէ մեկը չի ակնկալում լսել, դա կարող է իր տանն ասել, իսկ հրապարակային արտահայտություններ անելու իրավունք չունի:

Նախագահին այն ժամանակ զայրացրել էր բյուջետային միջոցների վերահսկողության արդյունքում 700 մլրդ դրամի ռիսկայնության մասին ՎՊ նախագահի գնահատականը հաշվետվության մեջ, եւ այդ թվի հնչեցումը նախագահը համարել էր միտումնավոր: Հետաքրքրական է, որ այս բոլորից հետո Զաքարյանին ԶԼՄ-ները դուրս գրեցին, համարեցին արդեն մերժված բարձրագույն ղեկավարության կողմից, իսկ ահա նրա կրկին առաջադրումը ենթադրություններ է ծնում, որ կամ նրանից ավելի հարմար թեկնածու չի գտնվել, կամ նրան ճնշումների ենթարկելու ձեւը գտնվել է, ու նա այլեւս ՎՊ նախագահ կդառնա «դաս առած», այլեւս այդքան կոշտ չարաշահումներ չի հայտնաբերի բյուջետային միջոցների վերահսկողության ժամանակ:

Ու չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ լրատվանիջոցների հետ շփումներում եւ խմբակցության անունից ելույթում նշում էր, որ եթե ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը քննադատում են ՎՊ-ին, ուրեմն այդ կառույցը կայացել է, իսկապես անկախ է, եւ պետք նույն ոգով շարունակի, այնուամենայնիվ ընդդիմությունն իրեն ընձեռված հրաշալի առիթը մի լավ օգտագործեց` ասելու այն, ինչ նաեւ հանրության շուրթին է, ու դեռ ավելին, իր ուզած ուղղությամբ քաշքշելով թեման: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը , խնդրելով հանգիստ թողնել պատժվող պաշտոնյայի օրինակ միշտ նշվող Վազգեն Խաչիկյանին` որպես թանգարանի էքսպոնատ, եւ հիշեցնելով, թե ՎՊ անցյալի բարձրագոչ բացահայտումները միշտ մնում են կես ճանապարհին, հետաքրքրվեց, թե ի՞նչ է պետք, որ բացահայտումներն արդյունքներ արձանագրեն: Բացահայտումներին հաջորդում են բացատրություններն ու պարզաբանումները, եթե դրանք ՎՊ-ն չի ընդունում, մնում է մեկ ճանապարհ` դիմելը դատական իշխանությանը, պատասխանեց Զաքարյանը:

Որոշ դեպքերում իշխանության ամենաահարկու ընդդիմախոս դարձած Նիկոլ Փաշինյանն Ի. Զաքարյանի 5 ամիս առաջվա կոշտ տոնայնությունն այժմ փոխված ու մեղմված գտավ` այն վերագրելով հայտնի խորհրդակցությունից հետո քաղված դասերին, ու անցավ իր սիրելի թեմային` որտեղի՞ց Ի. Զաքարյանի շքեղ առանձնատունը: Նա իր խոսքի մեջ մի քանի անգամ հիշեցրեց այն կաբելը, որ թափահարում էր Ի. Զաքարյանը 5 ամիս առաջ հաշվետվություն ներկայացնելիս, նշելով, որ 120 հազար դրամանոց կաբելը բյուջեով գնել են իր արժեքից մի քանի անգամ ավելիով: Իր հարցերը տալով` Փաշինյանը եզրակացրեց, որ եթե հատուկ քննչական ծառայությունը ՎՊ նախագահի ու նրա հարստության մասին կարծիք չի հայտնում, Ի Զաքարյանն էլ կրկին առաջադրվել է, ուրեմն նա երաշխիք է ստացել, որ ՀՔԾ-ն կարծիք չի արտահայտելու, Ի. Զաքարյանն էլ իր կողմից է երաշխիք տվել (հավանաբար` որ նման կոշտ հաշվետվություններ էլ չի ներկայացնի):

Թեման զարգանում էր, Արամ Մանուկյանն ասում էր, թե ՎՊ վերահսկողությունն օգտագործվում է որպես քաղաքական գործիք, Լեւոն Զուրաբյանը նշեց, թե ՎՊ զեկույցների թվերով իրենք կարողացել են Հայաստանում կոռուպցիայի պատկեր տալ, մինչդեռ հետագայում շատ թվեր այդ զեկույցներից հանվել են: Հետո արդեն, ելույթներում եւ խմբակցությունների տեսակետներում բազմերանգ մոտեցում դրսեւորվեց. օրինակՙ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ասում էր` շանս տանք ՎՊ-ինՙ ուժեղանա, Մհեր Շահգելդյանը բյուջեի կատարողականի ու ՎՊ բյուջետային եզրափակիչ հաշվետվության սինքրոնացումը համարեց արդյունավետ համակարգի աշխատեցման գրավական: Զարուհի Փոստանջյանն առաջարկեց Ի. Զաքարյանին, թե` համարձակություն ունենայիք մերժելու առաջադրումը, այդպես ավելի շատ բան բացահայտած կլինեիք: Արմեն Ռուստամյանը , նշելով, որ երբ համակարգն է նշանակում ՎՊ նախագահ, համակարգն էլ ճնշում է նրա վրա, այնպես որ սահմանադրական փոփոխություններով պետք է նկատի առնել ՎՊ-ի անկախությունն առավել ամրապնդող փոփոխություններ:

«Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, ՀՅԴ-ն չի քվեարկելու, ԲՀԿ-ն, ի դեմս Ն. Զուրաբյանի, չնայած մի լավ քննադատեց կոռուպցիոն բուրգը, բայց դրական վերաբերմունք հայտնեց Ի. Զաքարյանի նկատմամբ, քանի որ այս կուսակցությունում չէին ուզենա բյուջեի չարաշահումների բացահայտելու հնարավորություններից մեկը փակել: ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ գլխավոր դատախազի` ՀԱԿ-ականների քվեարկությունը, Լ. Զուրաբյանի խոսքով, կեղծվել է ընդդիմությանը վարկաբեկելու համար, նոր շանս չեն տա նույն տիպի մի նոր արարքի համար: Ինչին ի պատասխան հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը Լեւոն Զուրաբյանին կոչեց ներողություն խնդրել վիրավորանքի համար: Դե իսկ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են քվեարկելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ՎՊ կառույցը կայացած համարեց, իսկ նախագահ Սարգսյանի` ՎՊ-ն քննադատելու մասին էլ ասաց, թե պետք է ուրախանանք քննադատության համար, քանի որ որքան շատ որ աշխատեն, սխալներն էլ նույնքան կլինեն, քննադատությունը սխալներն ուղղելու հնարավորություն են տալիս:

Դե իսկ Ի . Զաքարյանը մի կարճ եւ ուղղություններ ներկայացնող ելույթ էր ունեցել` կոնկրետ ծրագրերի, ընդհանրապես` ծրագրային վերահսկողության, ԱԺ-ի հետ ավելի սերտ համագործակցելու հեռանկարը ներկայացնելով, նույնքան կարճ եզրափակիչ ելույթ ունեցավ, ու ոչինչ չսրեց: Ակնհայտորեն նրան այսօր տրվող ձայները վերանշանակվելու հնարավորություն են տալու:

Մեր տպավորությամբ` 5 ամիս առաջ ծայր առած եւ այսօր վերջակետվող կրրքերը թուլացրել են այն դիրքերը, որոնք ՎՊ-ն եւ նրա նախագահը փորձում էին գրավել իրենց աշխատանքով, եւ հազիվ թե ՎՊ հաշվետվությունների հանդեպ այսուհետեւ լինի այն նույն հետաքրքրությունը, ինչ կար 5 ամիս առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻԵՏՆԱՄ ԱՌԵՎՏՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական