Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքներով ՀՀ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանիՙ «Կուբանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՌԴ պրեմիեր լիգայի առաջին շրջանի լավագույն գոլ:

Մովսիսյանն ընթացիկ առաջնությունում արդյունավետ է գործումՙ 14 խաղում խփելով 9 գնդակ: Այդ ցուցանիշով նա առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում 3-րդ տեղում է: