Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՈՉ ԹԵ ՀԿ-ՆԵՐԻՆ, ԱՅԼ ՍՊԸ-ՆԵՐԻՆ

Երեւանում ԱՄՆ դեսպանատունը յուրաքանչյուր տարի Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է շրջանավարտների դրամաշնորհների մրցույթ, որին կարող են մասնակցել ԱՄՆ շրջանավարտները որպես անհատներ եւ որպես ՀԿ ներկայացուցիչներ:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի առաջարկով այժմ ԱՄՆ դեսպանատան հետ քննարկվում է 2014 թվականի դրամաշնորհները ոչ թե ՀԿ-ներին, այլ ՍՊԸ-ներին եւ բիզնես ծրագրեր ներկայացնող շրջանավարտներին հատկացնելու հնարավորությունը:

Նպատակը շրջանավարտների կողմից ստեղծված նորաստեղծ բիզնեսներին աջակցելն է: Այս առաջարկը դեռեւս սաղմնային քննարկումների փուլում է: Տեղեկացանք ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայից: