Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԲԱՆ Է

08/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանցիների մասին «ամեն ինչ իմացող» Ահարոն Ադիբեկյանը, ում անգամ առատ տեղացող ձյունը չի խանգարում սոցիալական կարծիք ուսումնասիրել Հայաստանի հեռավոր մարզերում, մի առիթով, ելնելով իր ուսումնասիրություններից, ասաց. «Հայաստանում հնարավոր չէ հեղափոխություն անել, հայերն իրենց բնույթով հեղափոխական չեն»:

Առաջին հայացքից ազգի մասին այս վարկածը թվում է խիստ սուբյեկտիվ, անգամ ոչ ճշմարտամոտ, մասնավորապեսՙ հայերս ունենք հեղափոխականին բնորոշ գրեթե բոլոր հատկանիշները, ասենք` ծայրահեղական ենք, պայքարող ենք, համառ ենք, ուժեղ ենք… Բայց, միեւնույն ժամանակ, աշխարհում երեւի չկա էլի այսպիսի մի երկիր, որտեղ այսքան շատ խոսեն հեղափոխություն անելուց, դրա անհրաժեշտությունից: Իսկ հեղափոխության մասին մշտապես խոսողը չի կարող հեղափոխություն անել, այնպես, ինչպես պատերազմի մասին խոսողը չի կարող պատերազմ անել, որովհետեւ իրականում չգիտեն, թե ի՞նչ են պատերազմն ու հեղափոխությունը, հակառակ պարագայում չեն ուզի:

Դրանք գրեթե միեւնույն բաներն են, դրանցից բխած ցնցումը գրեթե համազոր է, հասարակության վրա դրանք գրեթե նույն կերպ են անդրադառնում, նույն կերպ` վատ: Հետեւաբար հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ «սեփական արյամբ հայրենիքի հողը մեկ անգամ ներկելը հանուն հայրենիքի ազատության» այլեւս արդիական չէ, պետք է ընդունել` հեղափոխությունը, ինչպես եւ պատերազմը, վատ երեւույթներ են, եւ սա իշխանահաճոյություն կամ ամոթ չէ խոստովանելը:

Հիմա, եթե մենք ամեն կերպ խուսափում ենք նոր պատերազմից, ինչո՞ւ մեզ համար նույնչափ խուսափելի չէ հեղափոխությունը` դրա դասական ձեւով, այսինքն` բռնություններով, ազգի տարբեր շերտերի միջեւ թշնամանքով, արյամբ, ավերածություններով… Ի վերջո անցանկալիից ազատվելու համար պարտադիր չէ ավերել կամ սպանել. Եգիպտոսում ավերեցին եւ սպանեցին, Լիբիայում ավերեցին ու սպանեցին, հետո՞, Սիրիայում շարունակում են ավերել եւ սպանել, վե՞րջը…

Անցանկալիից ազատվելու այլ միջոցներ կան, օրինակՙ բարձրանալ, հմտանալ, զարգանալ, աճել, հայտնվել ավելի բարձր դիրքում եւ մակարդակում, քան այն անցանկալին է, որից ցանկանում ենք ազատվել: Եթե դա իշխանությունն է, ուրեմն` ավելի լավը լինել իշխանությունից, ոչ թե դրան արժանին, եթե դա կոռումպացված համակարգն է, ուրեմն չնպաստել այդ համակարգի ծաղկմանը: Ի վերջո կոռուպցիա, կաշառք վերցնող չի կարող լինել մի միջավայրում, որտեղ կաշառք տվող չկա: Իսկ մենք հեղափոխություն ենք անում կաշառքի դեմ, բայց շարունակում ենք կաշառք տալ:

Երբ չտանք, երբ աճենք, երբ բարձրանանք, էլ հեղափոխություն անելու կարիք չենք զգա, քանի որ հեղափոխություն արդեն արած կլինենք, մնացածը` արյուն է, անմեղ արյուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴՎԻՆԻ ՊԵՂԱՎԱՅՐՈՒՄ ԵԶԱԿԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴՎԻՆԻ ՊԵՂԱՎԱՅՐՈՒՄ ԵԶԱԿԻ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՑԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական