Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ԳԱԶՊՐՈՄՆ» ՈՒԶՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԳԱԶ ՎԱՃԱՌԵԼ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը առաջարկել է փոփոխել Ուկրաինային գազ վաճառելու կարգը եւ այսուհետեւ վաճառքն իրականացնել կանխավճարով: Պատճառն այն է, որ ուկրաինական կողմը խախտում է վճարումների պայմանները, նշում է BBC News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավանություն է տվել Միլլերի այդ առաջարկությանը:

Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինան չի վճարել օգոստոսին մատակարարած գազի դիմաց եւ ռուսական ընկերությանը պարտք է մնացել 882 մլն դոլար:

«Ամենամոտ ժամանակներս պետք է սպասել մեր ուկրաինացի գործընկերների արձագանքին եւ ըստ այդմ ընտրել համապատասխան վարքագիծ: Եթե արձագանք չլինի, նշանակում է հարկ կլինի անցնել կանխավճարային կարգի», ասել է ՌԴ վարչապետը:

Ալեքսեյ Միլլերը իր հերթին ասել է, որ Կիեւին տարկետում էր տրվել մինչեւ հոկտեմբերի 1-ը, բայց այդ ժամկետը եւս անցել է: