Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՄՈՒՆՔՈՂ ՀԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

29/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՉՅԱՆ, Թեհրան

Իրանահայ Ազգային եւ մշակութային միության հրավերով Թեհրան ժամանած լիբանանահայ սիրված ասմունքող Հակոբ Գույումջյանը հոկտեմբերի 23-ին իր առաջին հանդիպումն ունեցավ իրանահայ համայնքի հետ: Երկու ժամ տեւեց հրաշալի ասմունքի երեկոն: Թվում էր, թե անհնարին կլիներ համայնքում այդքան երկար եւ անընդմեջ ունկնդրել ասմունքը, սակայն ԻԱՄՄ-ի ոչ այնքան մեծ, բայց լեցուն դահլիճը կլանված, կարծես շունչը պահած լսում էր մեծ արտիստին` մերթընդմերթ երկարատեւ ծափահարություններով իր գոհունակությունն արտահայտելով:

Սկզբից դոկտ. Արմինե Ղազարյանը ողջունեց ներկաներին, շատ համառոտ ներկայացրեց Հ. Գույումջյանի կենսագրությունը, ապա բեմ հրավիրեց հարգարժան ասմունքողին:

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն այն զարթակամարն էր, որով պրն. Գույումջյանի խոսքը մուտք գործեց ունկնդրի ներաշխարհ, ապա Ս. Կապուտիկյանի եւ Վ. Թեքեյանի սիրային տվայտանքները փոխանցեց, միաժամանակ բացատրելով, որ Վ. Թեքեյանը «խեղճ մարդ էր անվանում սեր չունեցող մարդկանց», եւ այլ համառոտ ու համապատասխան մեկնաբանություններ տալիս իր ընտրացանկի ստեղծագործությունների վերաբերյալ: Արտիստն ունկնդրին հասու էր դարձնում Սայաթ-Նովայի, Ս. Կապուտիկյանի եւ Ե. Չարենցի խնամքով համադրված եւ այնքան խոսուն տողերին: Լսարանի համար թանկագին էր նաեւ Հ. Սահյանի տողերից պատրաստված շքեղ մարգարտաշարը:

Հ. Գույումջյանը յուրովի շեշտադրումով ունկնդրին փոխանցեց Պարույր Սեւակի բանաստեղծությունները, նրան բնութագրելով որպես «համամարդկային տեսողությամբ բանաստեղծ, որն անմահացավ»: Իսկ Վ. Դավթյանի «Ռեքվիեմ»-ից հետո խորհրդավոր լռություն տիրեց դահլիճում, ինչին հաջորդեցին երկարատեւ ծափահարությունները: Արվեստագետը ոչ միայն ասմունքում, այլեւ ապրում էր ամեն մի տողով եւ ամբողջ եռանդով ունկնդրին էր փոխանցում զգացած ցավը, կսկիծը, ընդվզումը:

Ասմունքի երեկոյի համար լավագույն վերջաբան էր ընտրվածՙ Գ. Էմինի «Սասունցիների պարը»:

Այնքան ներգործող էր արտիստի արտասանական խոսքը, որ վերջում պարզ դարձավ, թե ինչու պրն. Գույումջյանը չէր ցանկացել իր խոսքը համեմել երաժշտությամբ կամ տեխնիկական այլ հնարքներով, իսկ բեմի երկայնքով ձգվող հայոց եռագույնը համահունչ էր օրվան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ-ՇՔԵՐԹ «ԱՐԵՎՈՐԴԻ»-4 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 2 ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՄԵՐԳ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 2 ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՄԵՐԳ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական