Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԱՐՏՎԱԾ ԿՐՔԵՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գրողական կյանքի փոթորիկն ավարտվեց, եւ ԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ:

Է. Միլիտոնյանն ուրախությամբ նշեց, որ հաղթանակից հետո բոլոր մրցակիցները շնորհավորել են իր ընտրությունը եւ ցավով փաստեց, որ ունեն բազմաթիվ խնդիրներ` ստեղծագործականից մինչեւ սոցիալական:

ԳՄ նախագահն անդրադառնալով խայտառակ համագումարին, ասաց, որ որոշ մարդիկ նպատակաուղղված եկել էին խանգարելու, որոշներն էլ` խմած էին, կային նաեւ մարդիկ, որոնք մոտավորապես տասը տարի Գրողների միությունում չէին եղել, սակայն այդ օրը հայտվեցին:

Միլիտոնյանը լրագրողներին ասաց, որ արդեն տարբեր ԶԼՄ-ների հետ պայմանավորվածություն ունի, որպեսզի լուսաբանեն բոլոր գրական միջոցառումները, ինչպես նաեւ գրողներին վերաբերող նորությունները:

«Ունենք հրաշալի գրողներ, որոնց անունները չեն շրջանառվում լրատվամիջոցներով, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ հանրությունը չճանաչի նրանց: Սակայն դրան զուգահեռ ունենք գրողներ, որոնք չբավարարված կապիկների պես անընդհատ աղաղակում են` փչացնելով գրողների դեմքը: Սակայն այս ամենին էլ ընդհանրական չի կարելի մոտենալ»,- ասաց Է. Միլիտոնյանը:

Գրողների միության նախագահը համեմատական անցկացնելով տարիների միջեւ ասաց. «Սովետական Միության ժամանակ գրողները լավ էին ապրում, սակայն, ցավոք, այսօր դա այդպես չէ: Ուրախալի է, որ գոնե «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրն է գործում, որը որոշ չափով աջակցում է երիտասարդ գիտնականներին: Ստեղծագործողներին խթանում են նաեւ տարատեսակ մրցանակները, որոնցից են` ՀՀ պետական մրցանակ, ՀՀ նախագահի մրցանակ եւ Արա Աբրահամյանի հովանավորությամբ` ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն»:

ԳՄ նորընտիր նախագահը կոչ արեց մեծահարուստներին աջակցել ստեղծագործական միություններին, օրինակՙ Գրողների միությունը տեխնիկայի խնդիր ունի, իսկ ինչ վերաբերում է գրողների սոցիալական վիճակը բարելավելուն, ապա նշեց. « ՀԳՄ-ն այս հարցում օգնել չի կարող ոչ մի գրողի, քանի պետությունից « ոչ մի կոպեկ չի ստանում»:

ՀԳՄ նախագահի ծրագրային դրույթներից բացակայում էին գրականագետների եւ թարգմանիչների հետ տարվող աշխատանքների հետ կապված կետերը, եւ ինչ քայլեր պետք է արվեն թարգմանչական գրականությանը եւ գրականագիտությանը աջակցելու համար հարցին Միլիտոնյանը պատասխանեց, թե իր ներկայացրած ծրագրային ելույթում չկային անդրադարձներ, քանի որ դա այնքան էլ ծրագրային դրույթ չէր. «Եվ հետո` ես անդրադարձել եմ գրահրատարակչական հարցերին, որոնց մեջ են մտնում նաեւ թարգմանչական գրականության հարցերը: Մենք արտասահմանյան գրականության հիանալի ամսագիր ունենք: Թարգմանիչների հնարավորություններն այժմ քիչ չեն, նրանք, գրողների համեմատ, նույն դիրքի են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՏԵԳՐԱՏԻՎ ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական