Չորեքշաբթի, Ապրիլի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ԶԵԿՈՒՅՑՆԵՐՆ ՈՒՐՎԱԳԾՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

25/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի լիագումար նիստն ընդունեց երկու զեկույցՙ այլ հարցերի շարքում առաջին անգամ ուրվագծելով Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը այն բանից հետո, ինչ նախագահ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի գերիշխանությամբ Մաքսային միությանը միանալու մասին:

«Տարօրինակ տրամադրություն կար Եվրոխորհրդարանում վերջին շաբաթների ընթացքում, որպիսին ես նախկինում չէի զգացել: Եվրոխորհրդարանի անդամները հայտնում էին Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ իրենց մտահոգությունները, ինչպես նաեւ հիասթափությունը Ասոցիացման ու ԽՀԱԱԳ մասին համաձայնագրերի շուրջ գրեթե չորս տարվա հաջող բանակցությունների, բարեփոխումների եւ դրանց վերջնականացման առնչությամբ», – մեկնաբանում է Հայաստանի եվրոպական բարեկամների կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը : – «Ավելին, խավիարային դիվանագիտությամբ կաշառված Եվրոխորհրդարանի անդամների մի փոքր խումբ փորձեց Հայաստանին պատժելու համար օգտվել իրավիճակիցՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձեւակերպումների հանկարծակի ներառմամբ: Ի վերջո դա բացահայտվեց, եւ Պինո Արլաքինՙ այս ամենի հետեւում կանգնած ակնհայտ սադրիչ պատգամավորը, անգամ կարգապահական գործողությունների ենթարկվեցՙ Ադրբեջանի նախագահական ընտրությունների դիտորդական իր զեկույցում բացահայտ իշխանամետ դիրքորոշման համար: Եվրոխորհրդարանը սատարեց Հայաստանին եւ ընդգծեց, որ Եվրոմիությունը դեռ պատրաստ է օգնել ամենաբարդ «տնային աշխատանքի» հարցում, այն էՙ ամրապնդել տնտեսությունը, կառավարումը եւ ժողովրդավարացման գործընթացը»:

Եվրոպական հարեւանության քաղաքականության մասին զեկույցը, որի Արեւելյան մասը մշակվել էր Յացեկ Սարյուզ Վոլսկիի կողմից, հույս է հայտնում, որ «Հայաստանը կշարունակի ԵՄ-ին վերաբերող բարեփոխումները, որոնց իրականացումը կարող է օգնել տնտեսական բարգավաճման եւ երկրում դեռ գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման հարցում»: Ավելին, զեկույցը «կոչ է անում հետամուտ լինել Եվրոմիության հետ համագործակցության հարցում, ինչում ԵՄ-ն պատրաստակամ է. զեկույցը ողջունում է մակրոտնտեսական հիմնավոր քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացումը Հայաստանում եւ (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված հետագա առաջընթացը»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող պարբերությունը, որն ի սկզբանե մշակվել էր Պինո Արլաքիի եւ Իվո Վայգլի կողմիցՙ Ադրբեջանի նախընտրած տարրերի կիրառությամբ, մերժվեց լիագումար նիստի ժամանակՙ կենտրոնանալով Մինսկի խմբի առաջ քաշած հիմնարար սկզբունքների վրա, որոնք կարեւոր կետեր են պարունակում հակամարտության երկու կողմերի համարՙ ներառելով ոչ միայն զորքերի դուրսբերումը, այլեւ անվտանգության անհրաժեշտ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ այլն:

Էլմար Բրոկիՙ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը վերաբերող զեկույցը վերահաստատեց, որ ԵՄ-ի կողմից առաջարկվող ծրագրերը ազատ ընտրությամբ առաջարկներ են Հայաստանի նման երկրների համար, եւ դրանք մնում են սեղանինՙ «հիմնված լինելով ընդհանուր արժեքների ու համերաշխության վրա եւ ձգտելով կիսել այդ երկրների հետ [հստակորեն այդ թվում եւ Հայաստանի] Եվրոմիության փորձի բոլոր առավելությունները`տեղաբաշխելով Economic Area Plus-ի (Ավելի ընդարձակ եվրոպական տնտեսական գոտու) շրջանակներում:

Էլմար Բրոկը, ով նաեւ Եվրոպա – Հայաստան խորհրդի անդամ է, նիստի ժամանակ Եվրոմիության հետաքրքրությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Եվրոպայի զարգացումը կախված է Հարավային եւ Արեւելյան հարեւանության զարգացումից: Եթե գոյություն ունի Հարավային եւ Արեւելյան գործընկերությունՙ աճող ժողովրդավարությամբ, օրենքի գերակայությամբ, տնտեսական բարգավաճմամբ եւ ավելի լավ կենսապայմաններով, ապա դա լավագույն անվտանգության քաղաքականությունն է (ԵՄ-ի համար)»: Նա հիշեցրեց նաեւ, որ Եվրոպան շատ անգամ է ցույց տվել, որ ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը պետություններին դարձնում են հաջողակ, սակայն յուրաքանչյուր երկրի կողմնորոշմանը վերաբերող որոշումները մնում են սեփական մայրաքաղաքում, «ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԾՐԱԳՐՎՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸՙ ՆԱՏՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

14/04/2026

Էրդողանը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», - ասել է Թուրքիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. տեսանյութ

14/04/2026

Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։...

ԿարդալDetails
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

14/04/2026

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց...

ԿարդալDetails
Նորություններ

19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

14/04/2026

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական