Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԵՀՄՖ-Ի ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չեխիայի հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդ,
«Ապրիլ 24-ի» հանձնախումբ,
«Արմենիա ակումբ» կազմակերպություն,
«Ուրարտու» հայ-չեխական ընկերություն,
Պրահայի շաբաթօրյա դպրոցի տնօրենություն,
«Օրեր» եվրոպական ամսագրի խմբագրակազմ, 22.10.2013, Պրահա

Հոկտեմբերի 18-ին, ինչպես նաեւ հոկտեմբերի 22-ին Հայաստանի եւ սփյուռքի լրատվամիջոցներին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում գործող ԵՀՄՖ մամլո քարտուղարությունից մի հաղորդագրություն է ուղարկվել, որում իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ են գրված Չեխիայի հայ համայնքի, Հայաստանի դեսպանության եւ վերջիններիս գործունեության մասին:

Ինչպես այդ կազմակերպության ղեկավար Աշոտ Գրիգորյանը, այնպես էլ իր կողքին կանգնած նորելուկները, ովքեր որեւէ գործ չեն արել Չեխիայի հայկական համայնքներում, ցավոք, անտեսում են, որ 20 տարի շարունակ այս համայնքում կազմակերպվել եւ ամենաբարձր մակարդակով անցկացվել են տարբեր քաղաքական, մշակութային, հոգեւոր եւ այլ հասարակական միջոցառումներ: «Չեխիայի հայ համայնք» անվանումով գրանցված կազմակերպություն չի եղել , բայց գործել են եւ գործում են գրանցված տարբեր կազմակերպություններ, այդ թվումՙ «Ապրիլ 24-ի» հանձնախումբը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներՙ իր աշխատանքներում ներառելով նաեւ Չեխիայի ամենատարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին: Այս տարի գրանցվել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնք, ընտրվել է ծխական խորհուրդ, որն էլ համակարգում է համայնքային կյանքը (մշակութային, հոգեւոր, կրթական եւ այլ ուղղություններով), պարբերաբար քննարկումներ է անցկացնում եւ նախապատրաստում է ժողով: Կատարված աշխատանքը երբեք չենք գովազդել, բայց դժվար չէ թերթել «Օրեր» եվրոպական ամսագրի արխիվը կամ սփյուռքի նախարարության տեղեկագրի էջերը եւ տեսնել, թե այս փոքրաթիվ համայնքում ինչպիսի աշխատանքներ են կատարվել անցած տարիների ընթացքում: Բավական է հիշատակել միայն Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ գիտաժողովը Չեխիայի Սենատումՙ երջանկահիշատակ նախագահ Վացլավ Հավելի հովանու ներքո, Հայաստանի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված մեծ երեկոն Չեխիայի Սենատում, սենատոր Յարոմիր Շտետինայի այդ թեմայով գրված պիեսի բեմականացումը, Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» հայտնի գրքի չեխերեն վերահրատարակումը, Յիհլավայում առաջին հայկական խաչքարի տեղադրումը, Վիլյամ Սարոյանի 100-ամյակի նշումըՙ Հայաստանի եւ ԱՄՆ դեսպանությունների հետ համատեղ, Ղարաբաղյան շարժման 25-ամյակին եւ սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-երեկոն Չեխիայի խորհրդարանումՙ համագործակցությամբ պատգամավորների պալատի ներկայացուցիչների հետ, Լիդիցեում «Խոջալու» անունով փողոցի բացման կասեցումը, հրեական «9 դարպաս» փառատոնին եւ ցեղասպանությունների դատապարտմանը նվիրված գիտաժողովին մասնակցությունը, բազմաթիվ այլ հանրային, մշակութային ու քաղաքական միջոցառումներ, որոնց մի զգալի մասին մասնակցել է նաեւ ՀՀ դեսպանությունը: 17 տարի գործում է հայկական շաբաթօրյա դպրոցը, որը վերածվել է համայնքային յուրօրինակ կենտրոնի:

Ինչ վերաբերում է Հայաստանի դեսպանության հետ կապերին, ապա պետք է նշենք, որ համայնք-դեսպանություն հարաբերությունները դեսպանատան բացումից հետո մտել են նորՙ որակապես ավելի կառուցողական փուլ, եւ մեր համատեղ աշխատանքը տալիս է իր դրական պտուղները:

Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչները միշտ համագործակցել են եւ կապի մեջ են եղել Եվրոպայի հայկական տարբեր կազմակերպությունների, այդ թվումՙ ԵՀՄՖ-ի հետ, եւ զարմանալի է, որ այս կազմակերպության ղեկավարությունը, քաջ գիտենալով մեր համայնքի ներուժը եւ կատարած հսկայական աշխատանքը, հանդես է գալիս նման ապատեղեկատվությամբ:

Մեզ անհայտ է, թե հեռահար ինչ նպատակ է հետապնդում ԵՀՄՖ-ի հաղորդագրությունը, սակայն պարզ է, որ որեւէ մեկին չի հաջողվի սեպ խրել Չեխիայի հայկական համայնքներում եւ համայնք-դեսպանություն հարաբերություններում:

Հետայսու կոչ ենք անում մեր գործընկերներինՙ չտրվել ԵՀՄՖ-ից ստացվող ապակողմնորոշիչ հաղորդագրություններին եւ Չեխիայի հայ համայնքի մասին լրատվությունը ճշտել չեխահայ համայնքի լիազորված կազմակերպությունների եւ անհատների հետ: Մեզ համար անընդունելի է բամբասանքի ու ստի վրա հիմնված լրատվության տարածումը:

Հարգանքովՙ

Չեխիայի հայկական կազմակերպություններ.

Հ.Գ. – Ովքեր ցանկություն ունեն ծանոթանալու համայնքի միայն վերջին տարիների գործունեությանը, կարող են այցելել orer.eu կայքէջ, եւ «Հայերը Չեխիայում» բաժնում ծանոթանալ իրականացված աշխատանքներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ. ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՖԻՆՆԵՐՆ ՈՒ… ՌՈՒՍԱԿԱՆ ՕՂԻՆ

Հաջորդ գրառումը

ՍՏՎԱՐԱԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ` «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՄԱՆ» ՑԱՆԿՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական