Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարար է նշանակել ՆԳ նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովին, որն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: Virtualaz.org-ը, նորանշանակ նախարարի հետ հարցազրույց անցկացնելու հնարավորություն չունենալով, փորձել է նրա «դիմանկարը» ստեղծել` օգտագործելով տարբեր առիթներով մամուլին հայտնած տեսակետները:

Ստացվել է բավական խճողված պատկեր, չի հասկացվում` Հասանովը կո՞ղմ է, որ ադրբեջանական զինված ուժերը վերակազմավորվեն ՆԱՏՕ-ի չափանիշներով, թե՞ զինված ուժերի խորհրդային-ռուսաստանյան մոդելի համակիրն է: Ակնհայտ է, որ Հասանովը նույնպես կարեւորում է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության հանգամանքը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի մարտական հմտություններին, ապա, Հասանովի կարծիքով, նա «պետք է պատրաստ լինի պատերազմելու լեռնային տեղանքում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»: Նորանշանակ նախարարը չի գտնում, որ պրոֆեսիոնալ բանակը լավագույնն է: Ընդհակառակըՙ «վարձկանները (հենց այդ բառն է օգտագործել նա- Վ.Ա.) միշտ նայում են գործի նյութական կողմին, եւ դրանով ամեն ինչ ասված է»:

Իհարկե, պաշտպանության նախարար նշանակվելով Հասանովը կարող է փոխել բանակի եւ ռազմական շինարարության մասին պատկերացումները: Կարեւոր էլ չէ, թե նա ինչ եւ երբ է ասել: Առավել հետաքրքրական է այդ նշանակման արձագանքը:

Ադրբեջանի զինված ուժերի Շամքորի բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովը, որի հարաբերությունները նախկին նախարարի հետ չափազանց լարված էին, պաշտպանության նոր նախարարի նշանակումն անվանել է «բոլորի համար տոն»: Նրա վկայությամբ, «բանակային կորպուսների բոլոր հրամանատարներն ուրախ են, որ ազատվել են Աբիեւից»:

Հարցին, թե ճի՞շտ է, որ Հասանովի փոխարեն նշանակվելու է ներքին զորքերի հրամանատար, Աքպերովը պատասխանել է, թե «տեղյակ չէ, իրեն այդ մասին ոչինչ չեն ասել»:

Ավելի վաղ որոշ մեկնաբաններ կարծիք էին հայտնել, որ Աբիեւին փոխարինողների «ցուցակ գոյություն ունի, որտեղ երեք անուն կա` Ռովշան Աքպերով, Էբրուս Օրուջեւ եւ Վահիդ Ալիեւ»:

Ինչպես տեսնում ենք, Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է բոլորովին այլ մարդու, որը կարծես զինված ուժերի տարբեր խմբավորումների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Երեկ, սակայն, Բաքվի ոչ իշխանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվել, որ պաշտպանության նորանշանակ նախարարը «Ռամիզ Մեհթիեւի մարդն է»:

Այս կապակցությամբ haqqin.az-ին մեկնաբանություն է արել Ռամիզ Մեհթիեւի փեսան` Միլլի մեջլիսի պատգամավոր Իլհամ Ալիեւը, որի կարծիքովՙ «Ադրբեջանում իշխանության մեջ կլաններ չկան, պաշտպանության նախարարին նշանակում է նախագահը, ի՞նչ կապ ունի դրա հետ Ռամիզ Մեհթիեւը»:

Խնդրի ողջ նրբությունը նրանում է, որ Սաֆար Աբիեւը Բաքվի իշխող վարչախմբում ուներ արեւմտամետ գործչի համարում եւ հանդես էր գալիս ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու ծրագրի օգտին: Աբիեւին էին վերագրվում նաեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Իսրայելի հետ վերջին տարիների սերտացած կապերի հաջողությունը:

Իսկ Ռամիզ Մեհթիեւը համարվում է «Կրեմլի դրածո»: Եվ եթե իրականությանը մոտ է, որ նրանշանակ պաշտպանության նախարարը «նրա մարդն է», ապա ենթադրելի՞ է արդյոք, որ Ադրբեջանը ռազմական գերատեսչության առումով նախապատվություն է տալիս հարաբերությունների «հյուսիսային վեկտորին»: Սա շատ բազմանշանակ կիներ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՎԱԶԱՇԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՏԱՐԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՏԱՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական