Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՌԱՎԱՔԱՐ-ՎԱԶԱՇԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

24/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

«Կրակոցներ դիրքերի ուղղությամբ շարունակվել են նաեւ երեկ, գյուղի կողմը կրակոց չկա, բայց բնակիչները վախեցած են», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը ՙ հավելելով, որ նախօրեին կրակոցներից եւ զինվորի մահից հետո գյուղում շատերը դեռ «շոկից» դուրս չեն եկել. շատերն էլ վախենում են փողոց դուրս գալ:

Արդեն երկրորդ օրն էՙ Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է: Գյուղապետի խոսքերովՙ դեռ մի քանի օր էլ ճանապարհը փակ կլինի, քանի որ խիստ վտանգավոր է այդ հատվածի օգտագործումը:

«Ազգ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական եւ զինվորական մեքենաների վրա: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակից զոհվել էր ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը: Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը, Արայիկ Ժամհարյանն ու Մարտին Պետրոսյանը:

Պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ զինվորներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուս երկուսը շարունակում են համապատասխան բուժում ստանալ Մուրացանի հոսպիտալում. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

ՊՆ-ից դեպքի մասին համապատասխան իրազեկել են ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին, միաժամանակ շեշտելով, որ կատարվածի պատասխանը հայկական կողմը չի ուշացնի: «Հակառակորդի այս հանցավոր քայլն անպատասխան չի մնա, եւ հերթական անգամ կատարված սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա», հայատարարել է ՊՆ-ն:

ՀՀ Պն քննչական ծառայությունից տեղեկացրին, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետիՙ սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 13-րդ կետերիՙ սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով հատկանիշներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԿՍՏԱՆԱՆ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ…

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական