Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԽԱՌՆՎԵԼ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻՆ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացված է ընդամենը 3 ծանրորդով: Մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա մասնակցեց B խմբի մրցաշարին եւ նույնիսկ այնտեղ չկարողացավ լավագույն արդյունքը ցույց տալ:

Պոկում վարժությունը նա սկսեց 100 կգ-ից, ապա հաջորդաբար բարձրացրեց 104 եւ 107 կգ-անոց ծանրաձողերը: Իսկ ահա հրում վարժությունում Սմբատն անհաջող հանդես եկավ: Հաջողությամբ հաղթահարելով նախնական 132 կգ ծանրությունը, հայ ծանրորդը չկարողացավ մյուս 2 փորձերի ժամանակ իրեն ենթարկել 140 կգ-անոց ծանրաձողը: Երկամարտի 239 կգ (107+132) արդյունքով Սմբատը B խմբում գրավեց ընդամենը 3-րդ տեղը: Իսկ երբ պայքարի մեջ մտան ուժեղագույնները, պարզվեց, որ Սմբատ Մարգարյանի արդյունքը 11-րդն է 18 մասնակիցների մեջ:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց կորեացի Օմ Յուն Չոլը, որը երկամարտում ցույց տվեց 289 կգ (127+162) արդյունք: 2-րդ մրցանակակիր դարձավ չինացի Քսինգուան Լոնգըՙ 287 կգ (130+157): Բրոնզե մեդալը նվաճեց վիետնամցի Կիմ Թուան Թաչըՙ 283 կգ (126+157):

Աշխարհի 80-րդ առաջնությունում խաղարկված առաջին ոսկե մեդալը նվաճեց մինչեւ 48 կգ քաշային կանանց մրցավեճի հաղթող, չինացի մարզուհի Յայուն Տանը, որը երկամարտում ցույց տվեց 199 կգ (84+115) արդյունք: 2-րդ տեղը գրավեց կորեացի Հվա Չուն Ռյանգըՙ 186 կգ (81+105): 3-րդ մրցանակակիրը մեքսիկացի Կարոլինա Վալենսիա Հեռնանդեսն էրՙ 181 կգ (78+103):

Մինչեւ 53 կգ քաշային կանանց մրցավեճում լավագույնը չինացի Յայուն Լին էրՙ 221 կգ (100+121): Նա անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Քրիստինա Իովուից, որը ներկայացնում էր Ադրբեջանը եւ նույնպիսի արդյունք էր ցույց տվել: Բրոնզե մեդալը բաժին հասավ թայլանդցի Սոպիտա Տանասանինՙ 203 կգ (91+112):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԸ» ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՋԵՐՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական