Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԽ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՔՎՈՒՄ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Վերլուծաբանները կարեւորում են, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիկն արդեն «երկրորդ սեպարատ ուղեւորությունն է կատարում»: Ընդգծվում է նաեւ, որ, ի տարբերություն առաջին այցի, ամերիկացի դիվանագետն «այս անգամ Երեւան չի ուղեւորվի»:

Հատկանշական է նաեւ, որ Ուորլիկը Բաքու է այցելել Իլհամ Ալիեւի «երդմնակալության» հենց հաջորդ օրը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հանդիպումներ եւ «արդյունավետ քննարկումներ է ունեցել նախագահ Ալիեւի եւ արտգործնախարար Մամեդյարովի հետ»:

Ուորլիկի Ադրբեջան այցը տեղի է ունեցել այն պահին, երբ այդ երկրի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել` կապված նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի «վերընտրվելու» հետ:

Փաստացի նա հանդիպել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Մամեդյարովի հետ: Սա փոքր-ինչ արտառոց է:

Միաժամանակ, հայտնի է, որ նոյեմբերի սկզբներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամբողջ կազմով կլինեն Ադրբեջանում եւ Հայաստանում: Անոնսավորվել է, որ նրանք կփորձեն նախապատրաստել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Դատելով ադրբեջանցի որոշ պաշտոնյաների երկիմաստ արտահայտություններից, Ուորլիկը Բաքվում էր, որպեսզի բարձր մակարդակի հանդիպման հարցը նախապես քննարկի Իլհամ Ալիեւի հետ:

Վերջինս, ինչպես հայտնի է, կապված նախագահական ընտրությունների հետ, «թայմ-աուտ» էր խնդրել: Ավելի վաղ միջնորդները հույս ունեին Սարգսյան- Ալիեւ հանդիպում կազմակերպել «ամառվա վերջին-աշնան սկզբին»: Այսօր խոսվում է «մինչեւ նոյեմբերի վերջը» նման հանդիպում կազմակերպելու հնարավորության» մասին:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Սզիմովը երեկ ասել է, թե իրենք չեն մերժում նման հանդիպման կարեւորությունը, «բայց հանդիպում` հանուն հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում»: Ազիմովի խոսքերով, Ադրբեջանը «հակառակ կողմից (Հայաստանից) չի տեսնում կարգավորման պատրաստակամություն»:

Սա, իհարկե, ադրբեջանական ստանդարտ դեմագոգիա է: Բայց դրանից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը պատրաստ չէ բարձր մակարդակի հանդիպման: Ադրբեջանում հետընտրական իրավիճակը չափազանց բարդ է ստացվել` ի հակակշիռ վարչախմբի լավատեսության: Այնքան բարդ, որ Իլհամ Ալիեւը որեւէ փոփոխություն կատարելու համարձակություն իսկ չունի:

Երեկ նա խորհրդարանին է ներկայացրել նոր-գործող վարչապետ Արթուր Ռասիզադեի թեկնածությունը, եւ Միլլի մեջլիսն իսկույն դակել է նախապես պատրաստի որոշումը: Ռասիզադեն 78 տարեկան է, կառավարությունում աշխատում է1980-ական թվականներից, եղել է խորհրդային Ադրբեջանի Նախարարների խորհրդի նախագահի (վարչապետի) տեղակալ, առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնում նշանակվել Հեյդար Ալիեւի օրոք:

Ռասիզադեի վերանշանակումը խոսում է այն մասին, որ «այս իշխանությունը որեւէ բարեփոխման պատրաստ չէ», իրավիճակը գնահատել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Պատճառն այն է, որ «ընտրություններից» հետո Իլհամ Ալիեւի վարչախումբը հայտնվել է գրեթե միջազգային մեկուսացման մեջ: Արտաքին աջակցության բացակայության պայմաններում գնալ ուժերի վերադասավորության, հավասար կլիներ ինքնասպանության, քանի որ չկա երաշխիք, որ «հին-հեյդարալիեւյան գվարդիան» վրեժխնդիր չի լինի:

Նման հիմար իրավիճակում հայտնված Իլհամ Ալիեւը չի կարող ԼՂ հարցում որեւէ պատասխանատվություն ենթադրող քայլի գնալ, իսկ բարձ մակարդակի հանդիպման փաստն ինքնին կխոսեր ինչ-որ կարեւոր քայլերի մասին: Ահա թե ինչու է Արազ Ազիմովը «հիվանդ գլխից առողջի վրա» բարդում սեփական երկրի խնդիրները:

Իրավիճակին բավական զավեշտ է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, դեսպան Ուորլիկը «Թվիթերի» անձնական միկրոբլոգում այսպիսի գրառումներ է արել Բաքվից ստացած տպավորությունների մասին. «Ճաշեցի արտգործնախարար Մամեդյարովի հետ, փիթի էր հյուրասիրել, գառան միսը սքանչելի էր, բայց որտե՞ղ գտնեմ իսկական ադրբեջանական ձեռագործ գորգ»:

Եթե ադրբեջանական լրատվամիջոցն ամերիկացի համանախագահին անվանարկելու խնդիր չի ունեցել, եւ դեսպան Ուրոլիկն իրոք նման գրառումներ է թողել, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչքան «արդյունավետ» են եղել Բաքվում նրա հանդիպումները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԿ ԶՈՀ, ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ Է, ՔԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ Է, ՔԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական