Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Մ. Հ.

Այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը, ինչի առթիվ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս տեղի կունենան մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նշենք, որ ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները, իսկ որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների սաները: