Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ «ՇԱՐԱԿԱՆ ԽԱԶԱԳՐԵԱԼԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

22/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Հոկտեմբերի 22-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հեղինակած «Շարական խազագրեալ» երկլեզու` հայերեն եւ անգլերեն, երաժշտագիտական հետազոտության, ձայնասկավառակի եւ նոտագրքի շնորհանդեսը:

Նարեկացի արվեստի միության հրատարակած հայ խազագիր շարականն առաջին անգամ հնչում է իր բնագրային ճշգրտությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի անզուգական կատարմամբ` Ռոբերտ Մլքեյանի գեղարվեստական ղեկավարության եւ դիրիժորության ներքո:

Երկլեզու գրքույկի անգլերեն տեքստի թարգմանությունն արել է ամերիկահայ երաժշտագետ Վաչէ Պարսումեանը, որը նաեւ հայտնի կոմիտասագետ է ու թարգմանիչը Կոմիտասի երաժշտագիտական աշխատությունների անգլերեն հավաքածուի, որը լույս է տեսել 2001 թվականին` ԱՄՆ-ում:

Հայ խազագիտության եւ երաժշտագիտության պատմության մեջ որոշ ընդմիջումից հետո սա թերեւս առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հետեւողականորեն քննության է առնվում արդեն 17-18-րդ դդ. անընթեռնելի համարված հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության գրանցման խազագրության համակարգը: Այդ համակարգի կիրառման առաջին վկայությունները հանդիպում են 9-րդ դարի աղբյուրներում: Հաջորդած դարերում համակարգը զգալիորեն զարգանում, հարստանում եւ իր բարձրակետին է հասնում 12-ից 15-րդ դարերում` դառնալով հարյուրավոր ծիսամատյաններում, պատարագամատույցներում, ժամագրքերում, շարակնոցներում, տասնյակ տաղարաններում ու գանձարաններում գրանցված եկեղեցական դարավոր երաժշտությունը գրառելու միակ համակարգը: Սակայն խազերի բազմազանությունը, գիտության գաղտնի համարվելը եւ քչերին մատչելի լինելը խազագրության արվեստը դարձնում են դժվար ըմբռնելի` ի վերջո հանգեցնելով դրանց վերջնական կորստին:

Խազերի կորուսյալ բանալին վերագտնելու փորձ է անում Կոմիտասը, ով քսան տարվա հետեւողական ուսումնասիրությունների արդյունքում, ի վերջո, կարողանում է կարդալ խազավոր պարզ եղանակները:

Գիտական այդ նյութի վրա է հիմնված ներկայացվող հրատարակությունը, որում ամփոփված տեսական նյութին զուգահեռ տրված է նաեւ միջնադարյան տասներկու շարականի վերծանություն: Համեմատության համար նաեւ ներկայացվում են նույն շարականների բանավոր պահպանված օրինակները` խմբերգային ու մեներգային տարբերակներով, ըստ Նիկողայոս Թաշճյանի 19-րդ դարի գրանցման: Բոլոր շարականների խազավոր վերծանված բնօրինակները եւ բանավոր պահպանված օրինակները տպագրված են ժամանակակից նոտագրմամբ եւ հնչում են ներամփոփ` Սաղմոսավանքում արված ձայնագրության մեջ: «36 թրեք» սիստեմով կազմված սկավառակում բոլոր տասներկու շարականները հնչում են երեքական կատարմամբ` խազավոր-խմբերգային, բանավոր պահպանված խմբերգային ու բանավոր պահպանված մեներգային:

Ձեւավորման մտահղացման հեղինակն է նկարիչ-ձեւավորող Սեւան Նագգաշեանը, որի` հատուկ այս հրատարակության համար ստեղծած տառատեսակը զարդարում է գրքույկի շապիկը: Վերջինիս ձեւավորումը համատեղ իրականացրել են նա եւ ձեւավորող Վարանդ Գանդիլյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 115-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ` ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական