Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԴԱՏԱԿՈՉԵ՞Ն ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

22/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Երեկ Բաքվի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանն սկսել է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր եւ իշխող կուսակցության անդամ Գյուլար Ահմեդովայի դատավարությունը: Նա մեղադրվում է խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափի ունեցվածքին տիրանալու մեջ:

Գյուլար Ահմեդովան կառավարող կուսակցությունից հեռացվեց, պատգամավորությունից «հրաժարվեց» եւ ձերբակալվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտորը, գտնվելով վտարանդիության մեջ, համացանցում տեսանյութ տարածեց, որտեղ Գյուլար Ահմեդովան Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի անունից խոստանում է 500 000 դոլարի դիմաց նրան «դարձնել պատգամավոր»:

Բաքվում իշխող վարչախումբն ամեն ինչ արել էր, որպեսզի Ահմեդովայի դատավարությունը հաջորդի նախագահական «ընտրություններին»: Ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւը երկյուղ ուներ, որ Ահմեդովան դատարանում կասի ոչ ցանկալի բաներ, եւ ընդդիմությունը դա կօգտագործի որպես հակաքարոզչության նյութ: Բացառված չէ, որ ադրբեջանական ռեժիմը հույս ուներ Ահմեդովայից Իլհամ Ալիեւի թեկնածությունն «անվերապահորեն պաշտպանելու» խոստովանագիր, ինչպես դա եղավ այլ ձերբակալվածների եւ դատապարտյալների դեպքում, սակայն նախկին պատգամավորը մնացել էր անդրդվելի:

Երեկ, սակայն, Ահմեդովան դատարանում անսպասելի հայտարարություն է արել` պահանջելով, որ գործին իբրեւ վկա ներգրավվեն ընդդիմությունից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Մեղադրյալը պնդել է, որ Հասանլին եւ Մորնինգսթարը «խախտել են անմեղության կանխավարկածը` իրեն անվանելով պատգամավորական մանդատների առուվաճառքով զբաղվող»:

Կասկած չի հարուցում, որ Ահմեդովայի հայտարարությունը նախապես մշակվել է Իլհամ Ալիեւի աշխատակազմում, որտեղ Ադրբեջանի նախագահական «ընտրությունների» վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի կոշտ հայտարարությունից հետո տենդագին փնտրտուքների մեջ են, թե ինչպես կարելի է «քացախ մատուցել» Վաշինգտոնին:

Իրավիճակը խճճվել է հատկապես այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւի` անցյալ կիրակի տեղի ունեցած, «երդմնակալության» արարողությանը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը չի հրավիրվել: Վերջինս երեկ հակադարձել է կարճ հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ը «պատրաստ է աշխատել Իլհամ Ալիեւի կառավարության եւ, միաժամանակ, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ` առաջ մղելու ժողովրդավարությունը»:

Սպիտակ տունն, այսպիսով, Բաքվի «դեմարշին» պատասխանել է բազմանշանակ ակնարկով, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում Ադրբեջանում ժողովրդավարությանն աջակցելու նպատակադրվածությունից: Եվ գրեթե միաժամանակ մեղադրյալ Գյուլար Ահմեդովան բարձրացրել է իր գործով որպես վկայի Բաքվում ԱՄՆ դեսպանին դատակոչելու «անհրաժեշտության» խնդիրը:

Դեսպան Մորնինգսթարը երեկ չի անդրադարձել իր հասցեին մեղադրյալ Գյուլար Ահմեդովայի ասածներին: Խնդիրը մեկնաբանել է նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին: Վերջինիս գնահատմամբ, «պատվի եւ արժանապատվության կամ անմեղության կանխավարկածից խոսելուց առաջ Գյուլար Ահմեդովան հնարավորություն ունի դատարանում ապացուցելու իր անմեղությունը»: Հասանլին ասել է նաեւ, որ «չի պատրաստվում ներկայանալ դատարան, քանի որ տարածվել է տեսանյութ, որն ապացուցում է Ահմեդովայի մեղավորությունը»:

Այդուհանդերձ, չափազանց հետաքրքրական կլիներ Բաքվում իրենց դեսպանին որպես վկայի «դատակոչելու» գաղափարի վերաբերյալ Միացյալ Նահանգների պաշտոնական վերաբերմունքը: Մենք այնքան միամիտ չենք, որ ակնկալենք, թե ԱՄՆ պետական դեպարտամենտը հանդես է գալու հայտարարությամբ: Միաժամանակ, սակայն, դեսպան Մորնինգսթարին «դատակոչելու» մասին մեղադրյալ Գյուլար Ահմեդովայի հայտարարությունը Վաշինգտոնում հազիվ թե աննկատ մնա:

Մեղադրյալի նախկին կարգավիճակը եւ գործի լրջությունն, ամենայն հավանականությամբ, Օբամայի կառավարությանը կստիպեն առնվազն «փակ խողովակներով» պաշտպանել դեսպան Մորնինգսթարի ռենոմեն, որ նույնն է, թե ամեն ինչ կարվի, որպեսզի Ադրբեջանում պաշտպանվի ԱՄՆ պետական հեղինակությունը:

Այլապես ի՞նչ երաշխիք, որ վաղը «դատակոչի հրավեր» չի ստանա նաեւ ԱՄՆ պետքարտուղարը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՎՔԵ՞Ր ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ 300 ՀԱԶԱՐԻՑ 1 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԵԿԸ ԽՈՍՈՒՄ Է ԲԱՐՁՐ ԲԱՆԵՐԻՑ, ՄՅՈՒՍԸ` ՔՎԵԱՐԿՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿԸ ԽՈՍՈՒՄ Է ԲԱՐՁՐ ԲԱՆԵՐԻՑ, ՄՅՈՒՍԸ` ՔՎԵԱՐԿՈՒՄ ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական