Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷԼԻԶԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԿՐԿԵՍԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ

«Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող Է ճանաչվել Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը ճոպանի վրա բալետային վարիացիաների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կայացել Է հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Մեծ կրկեսում, որը գտնվում Է Վերնադսկու պողոտայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ըՙ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Պրոֆեսիոնալները վիճում Էին շուրջ երկու ժամ, ապացուցում Էին իրենց իրավացիությունը: Ի վերջո մենք սահմանեցինք երկու ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե «Իդոլներ»,- պարգեւատրման ժամանակ հաղորդել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդգարդ Զապաշնին: Երկրորդ «Ոսկե Իդոլը» հանձնվել Է թուրքմենական «Գալքինիշ» խմբին, որը ցուցադրել Է ջիգիթների ազգային ձիախաղեր:

«Իդոլ» համաշխարհային փառատոնը կազմակերպել են Ռուսաստանի պետական կրկեսային ընկերությունը եւ Մոսկվայի Մեծ կրկեսըՙ Ռուսաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ: