Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ԴԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԳՈՒՅՆԸ ԿԱՆՉՈՒՄ Է» ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

15/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ԵՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շարժում, արագություն, թեթեւություն, անկշռություն… պարամետրեր, որոնք թերեւս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջեւ, եւ ծնվում է վիդեո եւ լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն:

Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաեւ այս նոր աշխատանքներում, թեեւ այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է: Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ (անձնական) բնույթ, եւ հեղինակն է ներկա այդ աշխատանքներում եւ խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունենՙ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր եւ ցանկալի աշխարհի ստեղծումն է: Մասշտաբայնության հենց այստեսակ փոփոխությունն է, որ ստիպում է ոչ միայն հետեւել, այլ նաեւ ցանկալ տեղափոխվել այդ դյութիչ իրականությունՙ հագեցած անհայտ ապագայի կամ հայտնի, բայց անխոս բաղձալի անցյալի վառ ֆանտաստիկ գույներով:

Պատկերված կերպարների «ցատկերի» եւ «անկումների» թեթեւության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության եւ հեշտության անճառ զգացում: Թվում էՙ հեղինակը ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետեւում: Այս դեռահասները վերածվում են ազատության խորհդանիշների եւ ստեղծված իրականության տիրակալների: Երբեմն հեղինակը պատկերում է կերպարի մասնիկ միայնՙ ընդգծելով անդուլ շարժման կարեւորությունը:

Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակըՙ ժամանակի կանգնեցումը: Միեւնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ, արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ եւ արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ եւ շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից եւ գոյություն ունեն ե՛ւ մեր մեջ, ե՛ւ մեզնից անդին: Այդուհանդերձ հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, եւ հաճախ այդ աշխարհը մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:

Բոլոր «ցատկերի» եւ «անկումների» հետապնդածը մեկն էՙ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը եւ ընկղմում են քեզ միանգամայն այլՙ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրսՙ ազատվելով այլեւայլ կապանքներից եւ խոչընդոտներից:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այսօր, հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, «Դալան» ցուցասրահում, Աբովյան 12, 2-րդ հարկ:

Նախորդ գրառումը

«ՇԱՆՀԱՅ» ՔԱՌՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

UNESCO-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

UNESCO-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ 300-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Լրահոս

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026

https://www.youtube.com/watch?v=RjArqn23unM Այսօրվա հարցազրույցիս հիմնական թեզերը՝ սեղմ կետերով. ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ • 00:22 — ԱՄՆ-ի ռազմական ներուժը բավարար չէ...

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

21/07/2026

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող և Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։...

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները

21/07/2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նորընտիր պատգամավորներին կհանձնի մանդատները։ ԿԸՀ այսօր հրավիրած նիստի օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի...

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողություն

21/07/2026

«Սուրբ Թադեի» վանքում տեղի է ունեցել 72-րդ ամենամյա ուխտագնացությունը և Սուրբ Պատարագի արարողությունը, որին հուլիսի 16-ից 18-ը մասնակցել է ավելի...

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026

Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ...

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է ունենում,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական