Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԸՙ ՆՈՐ ՀԱՄԵՐԳՈՎ

Մ. Հ.

Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Գազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) եւ Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը:

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական փառատոնի:

Համերգի ընթացքում կհնչեն Սերգեյ Պրոկոֆեւի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում ճանաչում ունեցող մենակատարների: