Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՄՈՌԱՑԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ չնայած Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 9-ին, իսկ նախնական արդյունքները, ըստ որոնց գործող նախագահ Իլհամ Ալիեւը հավաքել է շուրջ 85 տոկոս ձայն, հրապարակվել էին հոկտեմբերի 10-ին, բայց Արեւմուտքը որեւէ կերպ չի շնորհավորել Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Մենք եզրակացրել էինք, որ գուցե Արեւմուտքը բառեր չունի, որոնցով կարելի է շնորհավորել Ալիեւի «փայլուն հաղթանակը», կամ գուցե չի էլ պատրաստվում շնորհավորել ազգային խորհրդանիշի որդուն, քանի որ նրա «տպավորիչ հաղթանակը» ձեռք է բերվել տպավորիչ ընտրակեղծարարությամբ:

Պետք է նշենք, որ սխալվեցինք. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես երեկ հաղորդվեց, շնորհավորել է Իլհամ Ալիեւին… Բայց Օբամայի շնորհավորական ուղերձում կարդում ենք. «Ես եւ իմ կինը` Միշելը, ցանկանում ենք Ամերիկայի եւ ողջ աշխարհի մահմեդականներին մեր լավագույն ցանկությունները փոխանցել Ղուրբանի օրվա կապակցությամբ եւ ցանկանում ենք, որ ուխտավորները հաջողությամբ ավարտեն իրենց ուխտագնացությունը»: Վերջ… Այսինքնՙ Բարաք Օբաման մոռացել էր, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններն էին, եւ այդ ընտրություններում բոլորից առաջ անցավ Իլհամ Ալիեւը: Հակառակ պարագայում, նա հաստատ կհիշատակեր իր ուղերձում նաեւ այդ «տպավորիչ հաղթանակը» եւ առնվազն մեկ պարբերությամբ կշնորհավորեր Իլհամ Ալիեւին նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ կխոսեր` «ԱՄՆ-Ադրբեջան խոր բարեկամական, ռազմավարական հարաբերությունները էլ ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության կարեւորությունից»: Օբաման, սակայն, բավարարվել է միայն ընդհանուր, բոլոր մահմեդականներին ուղղված իր շնորհավորանքով:

Ավելին, Օբամայի ուղերձին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական արձագանքը` Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Պետքարտուղարությունն իր ուղերձում դրանք որակել է որպես «ոչ ժողովրդավարական»: Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը ԱՄՆ պետքարտուղարության հիշյալ ուղերձն անվանել է «ոչ օբյեկտիվ եւ կանխակալ»: Արդեն Հասիմովի արձագանքից հետո Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիեւին ոչ թե որպես կարեւոր գործընկեր երկրի վերընտրված նախագահի, այլ որպես շարքային մահմեդականի:

Նշենք նաեւ, որ ԵՄ երկրները առհասարակ որեւէ իրադարձության կապակցությամբ դեռեւս չեն շնորհավորել Իլհամ Ալիեւին, փոխարենը, ինչպես երեկվա համարում ենք տեղեկացրել` «Պուտինը Իլհամ Ալիեւից պահանջում է ռազմավարական գործընկերության նոր մակարդակ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆ Է

Հաջորդ գրառումը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ԿՈՄԱՅԳՈՒ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է… ՀՆԱՐԱՎՈՐ Է… ԵՎՐՈՊԱԿԱՆ Է…

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆ. ԿՈՄԱՅԳՈՒ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է... ՀՆԱՐԱՎՈՐ Է... ԵՎՐՈՊԱԿԱՆ Է...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական