Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է»

11/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր «Հանրապետական» մարզադաշտում 2014-ի աշխարհի առաջնության ընտրական վերջին հանդիպումը կանցկացնի սեփական դաշտումՙ հյուրընկալելով Բուլղարիայի ընտրանուն: Խաղը կսկսվի ժամը 19-ին եւ ուղիղ եթերում կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Որքան էլ որ տարօրինակ է, սակայն ընտրական մրցախաղերում մեր հավաքականը սեփական հարկի տակ առայժմ ոչ մի միավոր չի վաստակելՙ պարտվելով բոլոր 4 հանդիպումներում էլ: Այնպես որ մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեն գոնե ավարտական խաղում հաղթանակ տոնելՙ նման ձեւով վրեժխնդիր լինելով բուլղարացիներից, որոնք Սոֆիայում անցյալ տարի կայացած խաղում իրենց խաղադաշտում անվայելուչ պահեցինՙ դիմելով սադրանքների:

Ավանդույթի համաձայն, խաղի նախօրեին կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Նա նշեց, որ հրավիրված 20 ֆուտբոլիստներն էլ լրջորեն են նախապատրաստվել հանդիպմանը: Վարազդատ Հարոյանն ու Արթուր Եդիգարյանը որակազրկման պատճառով չեն մասնակցի բուլղարացիների հետ հանդիպմանը: Մասիս Ոսկանյանի մասնակցությունն էլ հարցականի տակ է: Թեեւ վերջին շրջանում Կառլեն Մկրտչյանը քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում, սակայն նրա ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է Ռոման Բերեզովսկուն, որը չեխերի հետ խաղում վնասվածք էր ստացել, ապա մեր փորձառու դարպասապահը լիովին վերականգնվել է: Ըստ Մինասյանի, հավաքի ժամանակ անցկացրած առաջին մարզումներից հետո նրա վիճակն այնքան էլ լավ չէր, սակայն վերջին մարզումը ցույց տվեց, որ Բերեզովսկին 100 տոկոսով պատրաստ է հանդիպմանը:

Անդրադառնալով Էդգար Մանուչարյանին կրկին հավաքական չհրավիրելու փաստին, Մինասյանը նշեց, որ հետեւում է նրա ելույթներին, սակայն դեռեւս ֆուտբոլիստը չի բավարարում իր պահանջները, իր ողջ ներուժը չի ցուցադրում:

Գլխավոր մարզիչը նշեց, որ վերջին օրերին ֆուտբոլասերների կողմից հնչող ագրեսիվ հայտարարություններն ուղղված բուլղարացիներին կարող են խանգարել ֆուտբոլիստներին: Ըստ Մինասյանի, թեեւ ՀՀ հավաքականը 2-րդ տեղը զբաղեցնելու շատ չնչին հնարավորություններ է պահպանում, սակայն մի քանի պատճառ կա 3 միավորի համար պայքարելու: Նախ պետք է օգտագործել նույնիսկ չնչին հնարավորությունը, ապա անպայման պետք է հաղթել սեփական հարկի տակ, քանի որ մինչ օրս Երեւանում միավոր չենք վաստակել: Չպետք է մոռանալ նաեւ վարկանիշի մասին: Չէ՞ որ ընտրական այս փուլի արդյունքները եւս հաշվի են առնվելու Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանության ժամանակ: ՀՀ հավաքականը ներկայումս իր վարկանիշով 4-րդ զամբյուղում է: Եթե ընտրական 2 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները հաջող հանդես գան, ապա կարող են հայտնվել 3-րդ զամբյուղում: Իսկ դա հնարավորություն կընձեռի ընտրական հաջորդ մրցաշարում ավելի թույլ մրցակիցների հետ հայտնվել միեւնույն խմբում:

Վարդան Մինասյանը գտնում է, որ Բուլղարիայի հավաքականը շատ ագրեսիվ գործող թիմ է, որը հիանալի հնարավորություն է ստացել խմբում զբաղեցնելու 2-րդ տեղը: Ուստի հայերի հետ խաղում բուլղարացիները մեծ խթան ունեն եւ կձգտեն ձեռքից բաց չթողնել ստեղծված հնարավորությունը: Նա համաձայնվեց լրագրողների այն դիտարկմանը, որ Սոֆիայում մեր հավաքականի պարտության պատճառներից մեկն էլ կարգապահության խախտումն էր: Այս առնչությամբ գլխավոր մարզիչը նշեց, որ փորձում է տղաներին կենտրոնացնել խաղի վրա եւ հասնել ցանկալի արդյունքի: Հավաքականի համար այս պահին պետք է ամենակարեւորն արդյունքը լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ» ՀԱՏՈՐԸՙ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԳՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական