Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐԲԱՎԱՅՐԸՙ ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

10/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆ

«Բոլոր ազգերի համար Աստծուց գթություն հայցելով` եզդիները չեն ժխտում, ոչ մի կրոն, ոչ մի օտար դավանանք: Նույնիսկ ոչ մի լուսավոր քրիստոնեական աղանդ չունի նման մեծ հարգանք օտարադավանների նկատմամբ…: Այնուամենայնիվ, նրանք պաշտպանում են իրենց հավատն աշխարհի բոլոր ազգերի մեջ…»:

(Խ.Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ.8, էջ 268, «Քրդեր եւ եզդիներ», Երեւան, 1958)

Հայերն ու եզդիները եւ Արեւմտյան, եւ Արեւելյան Հայաստանում` դարեր շարունակ իրար մոտ են ապրել, պայքարել արդարության ու ազատության համար: Եզդիները, ավանդույթի համաձայն, միշտ վախեցել են այլադավաններից եւ իրենց սրբությունները պահել են օտարներից հեռու: Եղեռնի տարիներին հայերի հետ եզդիները վերահաստատվել են Արարատի ստորոտին եւ վերջապես խաղաղ ու հանգիստ բնակվել Հայաստանում, սակայն երազանքով միշտ իրենց հայացքն հառել են դեպի Իրաքի հյուսիսում գտնվող Լալըշին, աշխարհում միակ եւ ամենահին եզդիական սրբավայրին: Արդեն մեկ տարի է, որ ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդի թույլտվությամբ կառուցվեց ու վեհությամբ վեր խոյացավ եզդի ժողովրդի նորակառույց սրբավայրը` Զիարատը: Սրբավայրն օծելու համար 2012 թվականին Իրաքի Լուսապայծառ Լալըշից (Լալըշա Նուրանի) եկել էին Համայն աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին Բեգը եւ հոգեւոր բարձրագույն դասի 12 ներկայացուցիչները: Սեպտեմբերի 29-ը Թահսին Բեգի կողմից հռչակվել էր սրբատեղիի օծման օր: Զիարատը, հատկապես տոն օրերին, միշտ մարդաշատ է, գալիս են ՀՀ-ի մարզերից, աշխարհի տարբեր երկրներից եզդիներ, հայեր, նաեւ օտարերկրացիներ` տեսնելու եւ հաղորդակցվելու այս բացառիկ սրբավայրին: 21-րդ դարում ստեղծված այս յուրօրինակ կառույցը դարերի հոլովույթում մնալու է ազգային բարերար, մոսկվաբնակ Միրզա Սլոյանի ջանքերի շնորհիվ: Նա ծնվել է Արմավիրի մարզում, նրա համար թանկ ու նվիրական են այս վայրերը, ուր իր մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն են անցել: Նրա կառուցած սրբավայրը եզդի ժողովրդի նվիրական վայրերից դարձավ, նման Լալըշին` սպիտակ քարերով` արեւի խորհրդանշանով: Այս տարի եզդիների հոգեւոր առաջնորդ Միր Թահսին Բեգի որդին` Հազմ Բեգը, (ով Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության պատգամավոր է), իր գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն այցելեց Հայաստան: Նախքան սրբավայր գնալը, պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Նա իր խոսքում նշեց, որ Հայաստան են եկել, որ մասնակցեն Ակնալճում անցյալ տարի օծված եզդիական սրբավայրի մեկ ամյակին նվիրված տոնակատարությանը, սակայն Ծիծեռնակաբերդ անպայման պետք է գային. «Մենք հայերի հետ դարավոր բարեկամներն ենք եւ չենք մոռանում այն ցավը, որը ապրել է հայ ժողովուրդը: Իրաքում էլ այսօր մենք շատ լավ հայ բարեկամներ ունենք: Պետք է ասեմ, որ հայերը Քուրդիստանի շրջանի խորհրդարանում նույնպես մի պատգամավոր ունեն»: Այնուհետեւ հյուրերն այցելեցին Ցեղասպանության թանգարան եւ ծանոթացան ցուցադրված նյութերի հետ: Իրաքի Դհոկ քաղաքի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մամու Օթմանն ասաց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1974 թվականին, սակայն այսօր Երեւանն ավելի է գեղեցկացել: Թանգարանի ցուցադրությունները նայելուց հետո նա իր տպավորությունները գրեց հուշամատյանում եւ ասաց, որ ինքը ցնցված է, եւ ուղղակի անմոռանալի են այս նկարները, այսպիսի դաժանություն երբեւէ չէր տեսել: Նա ուրախ է, որ հայ ազգը կարողացել է այդ անպատմելի փորձություններից հետո վերագտնել իրեն եւ այսպես բարգավաճել: Նա ավելացրեց, որ եզդի ուսանողների թիվը Դհոկում հասնում է մոտ երկու հազարի: Միայն Դհոկի համալսարանում 80 եզդի պրոֆեսոր կա: Կրթությունը նրանց մոտ շատ բարձր է այսօր գնահատում: Լավ կլիներ, որ Հայաստանում եւս շատ եզդի երիտասարդներ բուհերում սովորեին: Իրաքի Քուրդիստանի շրջանի գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների նախարար Ջամիլ Սուլեյման Հայդերըն էլ ասաց, որ ուրախ է, որ եզդիներն Հայաստանում պահպանել են իրենց ազգային ավանդույթները, լեզուն ու կրոնը: Նա նշեց, որ այսօր Իրաքի Լալըշ սրբավայրում նորոգման աշխատանքներ են տարվում: Քուրդիստանի կառավարությունը 17 միլիոն է տրամադրել եւ սրբավայրի շրջակայքը, պարիսպները կառուցվում են: Եվս 11 միլիոն էլ` ըստ պայմանագրի կտրամադրվի եւ Գերմանիայից դիզայներներ կգան, որ տաճարի ներսի հարդարման աշխատանքներն ավարտեն, դրանք կտեւեն մոտ 3 տարի:

Սեպտեմբերի 29-ին, վաղ առավոտից հոծ բազմություն էր հավաքվել Ակնալճի եզդիական սրբավայրի մոտ: Իրաքից եկած հոգեւորականների, պետական պաշտոնյաների, ՀՀ ԱԺ ախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՌԴ-ից, ԳԴ-ից եւ այլ վայրերից եկած բազմաթիվ հյուրերի, ՀՀ-ի եզդի եւ հայ բնակչության հետ մեծ շուքով նշվում էր այդ սրբատեղիի օծման առաջին տարին:

ԱԺ ախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց ՀՀ-ում բնակվող ոչ միայն եզդիների, այլեւ բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները կարգավորելու հարցը: Նա ասաց, որ աշխատում են այնպես, որ նրանք խնդիրներ չունենան Հայստանում: Հայտնի է, որ Հայոց Մեծ եղեռնի տարիներին եզդիներն ապաստան են տվել հայ ժողովրդի տառապած զավակներին ու միասին պայքարել թուրք զավթիչների դեմ` 1915 թվականից մինչեւ Արցախյան ազատամարտ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ հիշարժան օրվա առիթով պարգեւներ եւ մեդալներ հանձնեց եզդի ազատամարտիկներին եւ ասաց, որ հայ եւ եզդի ժողովուրդների պայքարը լի է դարավոր փորձություններով եւ բոլոր ժամանակահատվածներում էլ նրանք մարտնչել են միասնաբար:

Հայաստանը եզդիները համարում են իրենց հայրենիքը: Միրզա Սլոյանի ընտանիքի համար նույնպես Հայաստանը շատ հարազատ վայր է: Այստեղ են նրա ծնողների, հարազատների գերեզմանները, այստեղ են նաեւ նրանց հայ եւ եզդի ընկերները: Տարվա ընթացքում Միրզա Սլոյանը Մոսկվայից մի քանի անգամ գալիս է Հայաստան: Սրբավայրը կառուցելուց հետո նա սկսեց բարեկարգել շրջապատը, կամարապատ մուտքը:

– Սրբավայրին հարող տարածքում նախատեսում ենք կրթամշակութային կենտրոն կառուցել, դպրոց, մշակույթի տուն, նաեւ ծառեր ու ծաղիկներ կտնկվեն, մեր խորհրդանիշները կդրվեն` արեւ, սիրամարգ եւ այլն, մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք պահպանելու մշակութային արժեքները, միաժամանակ հանգստանալու, վայելելու բնության գեղեցկությունները: Հայ բարերարներն ինձ համար լավագույն օրինակ են: Իսկ լավագույններից պետք է միշտ սովորել: Այսօր շատերը հայերի նման արտագաղթել են Հայաստանից, սակայն Հայաստանն անմոռանալի է, այն վայրն է, ուր եզդիները լիարժեք կարողանում են զարգանալ, պահպանել իրենց ուրույն դեմքը: Առաջիկայում անպայման կկառուցվի նաեւ հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության հուշարձան,- հավաստում է Միրզա Սլոյանը:

Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերով թրծվել է: Զորավար Անդրանիկն ու Ջհանգիր աղան իրենց հայդուկներով միմյանց օգնելով կարողացել են հազարավոր մարդկանց կյանք փրկել: Ըստ Միրզա Սլոյանի` քրդերը, ոգեւորվելով թուրքական կառավարության ցեղասպան քաղաքականությունից, միայն իրենց գերդաստանից Իգդիրում 64 մարդ են սպանել: Նրանց գերդաստանը բնակվել է Սուրմալու գավառի Յասիբլուխ գյուղում: Նրա հայրը` Չոլոյե Սլոն, կամավոր զինվորագրվել է ցարական բանակին եւ պայքարել թուրքերի դեմ: Նրանց հաջողվել է հասնել Արեւմտյան Հայաստան եւ հաստատվել Զվարթնոց գյուղում: Թեեւ այսօր Սլոյան եղբայրներն ու նրանց ուստրերն ու դուստրերը բնակվում են աշխարհի տարբեր վայրերում, սակայն սրբության սրբոցը մնում է իրենց պապի` Չոլոյե Սլոյի ստեղծած սուրբ օջախը Հայաստանում, հայերի հյուրընկալ հողը:

Սեպտեմբերի 28-ին Երեւանի «Մոսկա» կինոթատրոնում ցուցադրվեցին «Արեւի զավակներ» եւ «Տաճար տանող ճանապարհը» ֆիլմերը, որոնք հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության հավաստի ապացույցներն էին, եզդի ժողովրդի անցած դժվարին, բայց հիշարժան ճանապարհը: Այնուհետեւ տեղի ունեցավ Միրզա Սլոյանի հայերեն լեզվով «Տաճար տանող ճանապարհը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Սլոյանի ծնողների հիշատակին: Հեղինակը խոստովանում է, որ այս ճանապարհը նրա համար ճակատագրական է եղել: Հիրավի, նա այնպիսի մի ուղի է հարթել, որը պատմական նշանակություն ունի եւ ազգի հարատեւման հիմնաքարն է դրվել: Թեեւ Սլոյանի, ինչպես նաեւ այլ գործարար եզդիների երեխաներն ու թոռները ծնվել են ՌԴ-ի տարբեր քաղաքներում` Տվերում, Կալինինգրադում, Յարոսլավլում, Կրասնոյարսկում, թե Մոսկվայում, միեւնույն է, նրանք ռուսերենից ու եզդիերենից բացի սովորում են նաեւ հայերեն խոսել: Եզդիական սփյուռք է առաջացել, որ ունի իր խնդիրները:

– Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է: Ուրախ ենք, որ եզդիներն ազատ ու հանգիստ են ապրում այստեղ: Մեզ Ձեր երկրի արեւի պես ջերմ ընդունեց եւ ճանապարհեց եզդի բարերար Ջնդի Ամարյանը, – մեկնելիս խոստովանում է Միր Թահսին Բեգի որդին` Հազմ Բեգը: Նա համոզված է, որ Հայաստան բերող ճանապարհը երիտասարդ սերնդի համար միշտ բաց է լինելու: Եվ ինչպես Սլոյանն է ասում` Հայաստանը եզդիների գտնված հայրենիքն է: Իսկ հայրենիք ասվածն այսօր շատ խնդիրներ ունի, եւ բարերարները նույնպես լուրջ անելիքներ ունեն, որ Հայաստանն իրոք դառնա բոլորի երազանքի երկիրը: Հայտնի է, որ Հայաստանում ծնված ու մեծացած յուրաքանչյուր մարդ, ով ապրում է արտերկրում, միշտ էլ կարոտում է իր հայրենի հողը, մանկության սարերն ու ձորերը, իսկ կարոտ ասվածը մագնիսի նման ձգում, քաշում է մարդկանց դեպի իրեն: Մի խոսքով` սա վերադարձ է արմատներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՇՋՅԱՆ ՏՈՒՐ»

Հաջորդ գրառումը

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական