Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 3-րդ տուրն էլ հաղթական էր Վլադիմիր Հակոբյանի համար, որը պարտության մատնեց Վիտալի Սիվուկին: Հակոբյանը 3 միավորով 16 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Նրանց թվում է նաեւ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, որը հաղթեց Սերգեյ Չաշչեւին:

2,5-ական միավոր են վաստակել Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Զավենը հաղթեց Անդրեյ Շուրաեւին, Ռոբերտը պարտության մատնեց Կոնստանտին Կոստինին: 2-ական միավոր ունեն Վահե Բաղդասարյանն ու Աննա Հայրապետյանը, 1-ականՙ Վլադիմիր Պողոսյանն ու Արմեն Անտինյանը: