Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ»

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

https://www.facebook.com/shrjanakitsdurs, arit.ngo@gmail.com

Հոկտեմբերի 6-ին Երեւանի Հ. Թումանյանի թանգարանում կայացավ ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնած եւ իրականացրած «Շրջանակից դուրս» ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում եւ նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը:

Ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երեւանի տարբեր դպրոցներից, նրանցից մեկըՙ Արցախից: Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվեցին գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորեցին տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձեւավորման եւ ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետեւ յուրաքանչյուրը նշված փուլերով անցավ իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքումՙ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվությունՙ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրեն հետաքրքրող նյութերը:

Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցումՙ հետեւյալ հասցեով, ու կոչված են թանգարանի թաքուն անկյուններն ու անծանոթ հերոսներին բացահայտել ինչպես վաղեմի այցելուների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հենց այս կարճ ֆիլմերի շնորհիվ ցանկություն կունենան անձամբ տեսնելու ներկայացվածը: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:

Առաջիկա օրերին մասնակիցները խումբը ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն Դսեղՙ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն դրանք նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:

«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Եվրոմիության ֆինանսական օժանդակությամբ եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երեւանի եւ մարզերի այլ թանգարաններում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇԱՐԺՈՒՄ 1988/25»

Հաջորդ գրառումը

«ԿԻՆԸ ՎԱՆԴԱԿՈՒՄ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ԿԻՆԸ ՎԱՆԴԱԿՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական