Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Աշխարհըՙ Հայաստանի ու հայերի մասին

«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:

Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը եւ տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունըՙ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի» հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբՙ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաեւ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը եւ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական եւ այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ եւ թե միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարեւոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարեւանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաեւ այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:

Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, եւ ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ՌԱՖԱՅԵԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՇԱՐԺՈՒՄ 1988/25»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՇԱՐԺՈՒՄ 1988/25»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական