Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ ԵՐՎԱՆԴ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ

Լիբանան, Բեյրութ

Սիրելի Երվանդ,

Փամբուկյան ընտանիքին պատահած ահավոր դժբախտության բոթը ուղղակի ցնցեց մեզ: Խորապես վշտակցում ենք սիրելի Սեդա Թաշչյան-Փամբուկյանի անժամանակ եւ ողբերգական մահվան առիթով: Բառեր չենք գտնում մխիթարության եւ սփոփանքի խոսքեր ասելու: Տիկին Սեդան հայ ազնվական տիկնոջ տիպար էր, պայծառ եւ հրաշալի անձնավորություն եւ այդպիսին էլ կմնա մեր հիշողության մեջ: Այս ծանր ժամին մենք հոգով եւ սրտով քեզ հետ ենք, Փամբուկյան ընտանիքի հետ:

Երվանդ Տեր-Խաչատրյան

Աննա Արեւշատյան

Կիմ Աղաբեկյան

Երվանդ Երկանյան

Հենրիկ Էդոյան

Վլադիմիր Բարխուդարյան

Պետրոս Հովհաննիսյան

Հակոբ Ավետիքյան