Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՐՋ ԿԼՈՒՆԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՇՈԱ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

09/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) «Շոա հիմնադրամը», որի թվայնացված արխիվներում շուտով տեղ են գտնելու նաեւ հայերի ցեղասպանության ականատեսների եւ վերապրողների վկայությունների 400 կինոժապավեններ, հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կայացած գալա-ճաշկերույթի ժամանակ պատվել է ճանաչված դերասան Ջորջ Կլունիին: «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ մեծ թվով հայեր են ներկա գտնվել այդ միջոցառմանը, որը նախագահել է վերոնշյալ հիմնադրամի նախաձեռնող-հիմնադիր, միջազգային ճանաչման արժանացած ռեժիսոր Սթիվն Սփիլբերգը:

Հայկական պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը: Կլունիի մարդասիրական գործունեությունը պատվելու այս գալա-ճաշկերույթը վարել է Ջոն Ստյուարտը: «Շոա հիմնադրամը» վերջերս նյութական հանգանակությունների հավաքման ակտիվ ընթացակարգ է նախաձեռնել, որպեսզի իրականություն դարձնի մինչեւ 2015-ը հայկական վկայությունների ամբողջական ընդգրկումը «Շոայի պատմության տեսողական արխիվներում», որն ամենամեծ թվայնացված հավաքածուն է ամբողջ աշխարհում: Ունի 105 հազար ժամ տեւողությամբ տեսավկայություններ, որոնց կարելի է ծանոթանալ աշխարհի 44 հաստատություններում: Ամեն տարի մոտ մեկ միլիոն ուսանողներ, դասախոսներ եւ հետազոտողներ օգտվում են դրանցից: Ավելինՙ հազարավոր բարձրդասարանցիներ կարող են ծանոթանալ դրանց Iwitness կրթական կայքի միջոցով: «Հայկական ֆիլմերի հաստատության» (հիմնադիրՙ Ջ. Մայքլ Հակոբյան) եւ «Շոա հիմնադրամ-հաստատության» միջեւ համաձայնությունը կնքվել էր 2010 թվին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՙ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ ԵՐՎԱՆԴ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ ԵՐՎԱՆԴ ՓԱՄԲՈՒԿՅԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական