Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ» ՄԵԴԱԼԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Մովսես Խորենացու» մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն հայ մամուլի վաստակաշատ ներկայացուցիչներ Սանդուխտ Պերթիզլյանին (Շահանդուխտ, Լիբանան) եւ Նորա Արիսյանին (Սիրիա): Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, մամուլի, մշակույթի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը բարձր է գնահատում մեր հայրենակիցների արժանիքներն ու ավանդը հայապահպանման առաքելության համար:

Սանդուխտ Պերթիզլյանը (Շահանդուխտը) եւ Նորա Արիսյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` բարձր պարգ-ի համար: Պարգեւատրվածներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին նաեւ ՀՀ սփյուռքի նախարարին եւ Լիբանանում ՀՀ դեսպանությանը: