Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԲԱՑՎԵՑ ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԸ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ նշանավոր կինոբեմադրիչ, ռեժիսոր Հենրիկ Մալյանի դիմաքանդակի հանդիսավոր բացմանը: Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գլխավոր մուտքի պատին զետեղված բրոնզաձույլ դիմաքանդակի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հենրիկ Մալյանի դստերըՙ Նարինե Մալյանին:

Քանդակի բացման արարողությանը մասնակցել են նաեւ Հենրիկ Մալյանի ընտանիքի անդամները, արվեստագետներ, թատրոնի դերասաններ ու արվեստասերներ:

Դիմաքանդակի հեղինակը քանդակագործ Տարիել Հակոբյանն է: Հեղինակի խոսքով, նա փորձել է դիմաքանդակում ներկայացնել հայ նշանավոր կինոբեմադրիչի անչափ պարզ, անմիջական ու ջերմ ներաշխարհը: