Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼԵԶՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում դիմում է Վրաստանի կառավարությանը, որպեսզի վերջինս զերծ մնա երկակի ստանդարտների կիրարկումից եւ շուտափույթ կերպով ձեռնամուխ լինի տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն:

«Հարավային դարպաս» կայքէջի տեղեկացմամբՙ սեպտեմբերի վերջին Վրաստանի ակադեմիական շրջանակները խորհրդարան օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը: Որ Վրաստանում որոշ ազգայնամոլներ այդպիսի մտադրություն կարող էին ունենալ, անգամ ցանկություն, հաստատ ժխտելի հանգամանք չէ, սակայն օրենսդրական մակարդակով հարցին մոտեցումն արդեն այդ երկրում այլատյացության մասին ուրիշ որակումների տեղիք է տալիս:

Ըստ աղբյուրիՙ այդ նախագիծը վրաց խորհրդարանի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում է: Դրանով նախատեսվում է, որ պետք է հիմնվի պետական բյուջեով ֆինանսավորվող մարմին, որը վերահսկելու է պետական լեզվի պաշտպանությունը: Պետական մարմինը վերահսկելու է պաշտոնական փաստաթղթերը, գովազդերը, լրատվամիջոցների կողմից ներկայացվող տեղեկատվությունը եւ խախտումների բացահայտման դեպքում սահմանելու է պատժամիջոցներ:

Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ նման նախաձեռնությունն առաջինը չէ: Այս գործընթացն իր դրսեւորումներն էր ունեցել նաեւ 2012 թ., երբ ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլու թիմակիցները հայտարարեցին այսպես կոչված «լեզվի ոստիկանության» ստեղծման մասին:

Հայտարարությունում ասված է, որ կառավարության ներկայիս քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ միայն բարդացնում է ջավախահայության վիճակը: «Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի ամբողջական տարածաշրջաններ բնակեցված են ոչ վրացական ազգություններով, իսկ վրացական իշխանությունները մինչ օրս չեն ստորագրել կամ վավերացրել բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը, դրանց միանալու դեպքում էլՙ երկրում չեն մշակվել եւ կիրառության մեջ դրվել համապատասխան օրենքները, վերոնշյալ ողջ գործընթացն իր անմիջական ազդեցությունն է գործելու Վրաստանի կազմում գտնվող մի շարք տարածաշրջանների վրա», ասվում է հայտարարությամբ:

Նույն փաստաթղթով մտավախություն է արտահայտվում, որ միջազգային պարտավորությունների չկատարման, օրենսդրական այսպիսի բացի պայմաններում վրացական իշխանությունների այս քայլերը նշյալ հայահոծ տարածաշրջաններում տեղի են տալու նոր հուզումների, «կրկին մեծանալու է վրացական իշխանությունների հանդեպ անվստահությունը, խորանալու է ջավախահայության մեկուսացումը պետական ինստիտուտներից»:

Այս ամենից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը պահանջ է ներկայացրել վրացական իշխանություններին, որ վերջիններս զերծ մնան իրենց ծրագրերի հանդեպ երկակի ստանդարտների կիրարկումից եւ նման գործընթացներ սկսելու շրջանակներում շուտափույթ ձեռնամուխ լինեն խնդրո առարկա տարածաշրջանում հայերենին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

IDeA ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎԻՔԻ-ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԵՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կապանի զորամասում զինվորին գտել են հրազենային վնասվածքով. ՊՆ

27/10/2025

Կապանում նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի...

ԿարդալDetails

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական