Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՂԱՆԱԿԸ ԿՑՐՏԻ

Հանրապետությունում այսօր ցերեկվա ժամերին սպասվում են անձրեւներ, որոշ տեղերում դրանք կուղեկցվեն քամու ուժգնացմամբՙ մինչեւ 20-25 մ/վրկ:

Ցերեկային ժամերին նաեւ կտրուկ կնվազի ջերմաստիճանը, եւ ցածր ջերմաստիճանը կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը:

Ըստ «Հայպետհիդրոմետի»ՙ Երեւանում նույնպես այսօր գիշերվանից սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնացմամբՙ մինչեւ 15-20մ/վրկ, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18+20: