Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԼԻԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Պ. Ք.

Հոկտեմբերի 3-ին Տրիպոլիում ՌԴ դեսպանատուն են այցելել Լիբիայի վարչապետ Ալի Զեյդան Մուհամմեդը եւ արտգործնախարար Մուհամմեդ Աբդելազիզը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի լույս 3-ի գիշերը շենքը հարձակումից պաշտպանած կարգի պահապաններին եւ քաղաքացիական անձանց:

Չորեքշաբթի ուշ երեկոյան ՌԴ դեսպանատան մոտ որոտացել էին պայթյուններ, սկսվել էր հրաձգություն: Դրանից հետո մեկ տասնյակ գրոհայիններ փորձել էին թափանցել դիվանագիտական ներկայացուցչության տարածք: Իրավապահների դիմադրությանը հանդիպելովՙ ելուզակները փախել էին անհայտ ուղղությամբ: Հարձակվողներից մեկը սպանվել էր: Դիվանագետներից եւ տեղացի պահապաններից ոչ մեկը չէր տուժել: Դեսպանատան շենքին աննշան վնաս է հասցված: Ներկայումս Լիբիայի ուժային մարմինները զբաղվում են ելուզակների որոնումներով: