Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՇՏՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ «ԿՈՐՍՏԻ» ՀԵՏ

04/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է «Պահպանիր քո ներկան. քվեարկիր Իլհամ Ալիեւի օգտին» կարգախոսով: Ընտրությունների ժամանակ թեկնածուների կարգախոսները էական դեր չեն կատարում նրանց հաջողությունների կամ անհաջողությունների գործում, բայց եթե կարեւոր չլինեին, ապա թեկնածուները քարոզարշավին կմասնակցեին առանց կարգախոսների, իսկ կարգախոսները ամեն թեկնածուի համար մշակում են մասնագետներ` ելնելով տվյալ հասարակության պահանջներից:

Հետեւաբար, Իլհամ Ալիեւի թիմի կարծիքովՙ ադրբեջանցի հասարակությունը կողմնակից է, նրա մեծամասնությունը ձգտում է, ավելի շատ կարիք ունի հենց «ներկան պահպանելու»: Դիցուք, Ադրբեջանի տնտեսությունը երկնիշ թվերով առաջ է գնում, նավթարդյունաբերությունը աննահանջ աճ է գրանցում, Ադրբեջանի բյուջե, ադրբեջանական արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունից մեծ գումարներ են մտնում ամեն տարի: Ընդունենք, որ ադրբեջանական բանակը տարեցտարի համալրվում է գերժամանակակից զինամթերքով, այդ երկրի զինված ուժերն այսօր պատրաստ են «մի քանի րոպեում» ոչ միայն «հետ բերել» Լեռնային Ղարաբաղը, այլեւ միաժամանակ ծնկի բերել Իրանին` «վերականգնելով Մեծ Ադրբեջանը»: Մի պահ ընդունենք, որ հարեւան երկրի բանակում մահվան ելքով բռնությունները մասսայական բնույթ չեն կրում, այդ երկրի զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունն աննախադեպ բարձրացել է, ադրբեջանական հասարակության ներսում իսպառ վերացել է սոցիալական անդունդը, այդ երկիրն այլեւս թմրամիջոցների տարանցիկ գոտի չէ եւ թմրամիջոցների օգտագործման իր չափանիշով ամենեւին էլ առաջատարը չէ տարածաշրջանում… Հետեւաբար, մի պահ ընդունենք, որ հարեւան երկրի ներկան նախանձելիորեն լավ է, ու Ադրբեջանն իր արտաքին ու ներքին քաղաքական հաղթանակների շարքով պատմության մեջ է արդեն մտել որպես ոչ թե «կրակների երկիր», այլ` «կրակի կտոր»: Բայց, այսքանով հանդերձ անգամ, Ադրբեջանի ներկան Ադրբեջանն է` առանց Ղարաբաղի, որը երբեք նրան չի պատկանել: Հետեւաբար Իլհամ Ալիեւը, «Պահպանիր քո ներկան. քվեարկիր Իլհամ Ալիեւի օգտին» կարգախոսով ցանկանում է ցույց տալ, որ ինքն ու ադրբեջանցի հասարակության մեծամասնությունը (որը հոկտեմբերի 6-ին անկասկած ընտրելու է Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ Ադրբեջանի նախագահի պաշտոնում) հաշտվել են իրենց` առանց Ղարաբաղի ներկայի հետ, ավելին, ցանկանում են պահպանել այդ ներկան:

Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հարցին (որն ուղղակի անիմաստ է վերաշադրելը), ասել էր, որ պատերազմը վերսկսելու պարագայում Ադրբեջանը կբողոքի այս անգամ արդեն «սեփական տարածքների» 30 կամ 40 տոկոսի կորստի կապակցությամբ:

Ուրեմն հասկացել են, որ եթե պատերազմը այս հիմնահարցի լուծում է, ուրեմն մենք արդեն լուծել ենք: Հասկացել են ու ցանկանում են պահպանել ներկա՛ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՎՐԱ ՉԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական