Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԱՇԼՅԱՆԸՙ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԿՈՉՎԱԾ

Հ. Ծ.

Մ. Նահանգների եւ Կանադայի բոլոր մասնաճյուղերը ներկայացնող Թեքեյան մշակութային միության տնօրենների կենտրոնական վարչությունը վերջերս բավարարել է Գեւորգ Մարաշլյանիՙ վեց ամիս առաջ ներկայացրած դիմումըՙ առողջական պատճառներով հանգստյան կոչվելու գործադիր քարտուղարի իր պաշտոնից, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթրն» իր սեպտեմբերի 7-ի համարում:

Վարչությունը բարձր է գնահատել Մարաշլյանի երկարամյա անբասիր ծառայությունները ինչպես Թեքեյան մշակութային միության, այնպես էլ Մ. Նահանգների արեւելյան շրջանի եւ Կանադայի Ռամկավար ազատական կուսակցության եւ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի գործունեությունում:

Վարչությունն իր երախտագիտությունն է հայտնել Ուոթերթաունում «Պայքար» ասոցիացիային բերած նրա 24 տարիների անվերապահ նվիրվածության համար, մաղթելով նրան քաջառողջություն եւ արժանավայել հանգիստ:

Մարաշլյանը իր ուժերի ներածին չափով շարունակելու է իր ծառայությունները մատուցել վերոնշյալ հաստատություններին եւ կազմակերպություններին: