Չորեքշաբթի, Ապրիլի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԻՏԵՆ, ԹԵ ՈՎ Է ԸՆՏՐՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՆԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ Է ՍՏԱՆԱԼՈՒ

02/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ հոկտեմբերի 9-ին հարեւան երկրում կայանալու են նախագահական ընտրություններ, սակայն Ադրբեջանում չկա այն մթնոլորտը, որը սովորաբար լինում է համապետական նման միջոցառումներից առաջ:

«Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կար, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Հիմա այնպիսի տպավորությունը է, որ ոչ մեկին չեն հետաքրքրում այս ընտրությունները», ասաց Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը ՙ հավելելով, որ հասարակության անտարբերությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով:

Ըստ քաղաքագետի, ընտրությունների օրը մի քանի անգամ փոխվեց եւ ամեն անգամ քարոզարշավ անցկացնելու ժամանակն ավելի կրճատվեց, քարոզարշավը մոտենում է ավարտին, իսկ հեռուստատեսությամբ դեռ նոր է սկսվել քարոզչությունը: Բազմաթիվ թեկնածուներ չեն կարողանում եթերում երեւալ, քանի որ առկա է ճնշումների հսկայական ալիք: Բնակչությունը տեղյակ չէ առաջիկա ընտրությունների մասին, քանի որ հատկապես ընդդիմադիր թեկնածուները չեն կարողանում բնակիչների հետ հանդիպել: Հեռավոր շրջաններում թեկնածուների հանդիպումներն ու նախընտրական քարոզարշավն ամեն կերպ խոչընդոտում են: Քարոզարշավի ընթացքում ձերբակալվել են ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր փորձել են հանդիպել ընտրողների հետ:

«Բնակչությունը կարծում է, որ առանձնակի տարբերություն չկաՙ գնա ընտրությունների, թե՞ ոչ: Միեւնույն է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, թե ով է ընտրվելու նախագահ, նույնիսկ քանի տոկոս ձայն պետք է ասվի գործող նախագահի օգտին: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության շրջանում հետաքրքրվածություն չկա», տեսազանգի միջոցով ասաց քաղաքագետը:

Երեւանից քննարկմանը մասնակցող Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի մեկնաբանությամբՙ Ադրբեջանում հետաքրքրվածություն չկա, քանի որ ընտրություն էլ չկա, չկա ու չի կարող լինել ինտրիգ, մրցակցություն: «Ընտրությունների արդյունքը հայտնի է բոլորին: Դրա մասին գիտեն թե՛ Ադրբեջանից դուրս, թե՛ Ադրբեջանում», ասաց Իսկանդարյանըՙ հավելելով, որ համամիտ է նախագահ Սարգսյանի այն կարծիքին, որ այն, ինչ կատարվում է Ադրբեջանում, ձեռնտու է Հայաստանին:

«Եթե ընտրություններից հետո էլ պահպանվի կայունություն, դա առայժմ ձեռնտու է Հայաստանին»:

Անդրադառնալով ադրբեջանցի կինոռեժիսոր, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի առաջադրման հետ կապված խնդիրներին, Իսկանդարյանն ասաց, որ թեպետ ընտրություններում հաղթելու իրական շանս չուներ, սակայն կինոռեժիսորի մասնակցությունն ավելի հետաքրքրական կդարձներ ընտրությունների ընթացքը: Մասնավորապես ավելի շատ կոնֆլիկտներ կլինեին, ու միջազգային հանրությունն ավելի կդատապարտեր Ադրբեջանի ընտրությունները: Սակայն Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովի թեկնածությունըՙ պատճառաբանությամբ, որ նա Ռուսաստանի քաղաքացի է:

Արիֆ Յունուսի գնահատմամբՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի թեկնածուների տեսակետերը տարբեր են: Հարցի առնչությամբ Ալիեւի տեսակետը չի փոխվել: «Խնդիրը պետք է լուծել բանակցային ճանապարհով, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի եւ ամեն պահի կարող ենք դիմել ռազմական գործողությունների», նախագահի տեսակետն է ներկայացնում Յունուսըՙ հավելելով, որ մնացած թեկնածուների կարծիքները տարբերվում են: Թեկնածուների մի մասը հույս չի դնում բանակցությունների կարգավորման վրա եւ կարծում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով: Մի մասի կարծիքով էլ մինչ կոնֆլիկտի մասին խոսելը, նախ հասարակությունների միջեւ պետք է երկխոսության դաշտ ստեղծել, լուծել երկրում առկա բազմաթիվ խնդիրներ, ընդհուպՙ բանակի, հետո նոր մտածել հակամարտության կարգավորման մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ-Ն ԼՂ-ՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ՞

Հաջորդ գրառումը

«ԴԻԱՐԲԵՔԻՐՅԱՆ ԳԱՂԹ» ՀԱՏՈՐԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է 3 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ԴԻԱՐԲԵՔԻՐՅԱՆ ԳԱՂԹ» ՀԱՏՈՐԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է 3 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

14/04/2026

Էրդողանը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», - ասել է Թուրքիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. տեսանյութ

14/04/2026

Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։...

ԿարդալDetails
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

14/04/2026

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց...

ԿարդալDetails
Նորություններ

19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

14/04/2026

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական